News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 18
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի առողջապահության նախարար Մարսելո Կեյրոգան, ով ուղեկցում էր նախագահ Ժաիր Բոլսոնարոյին  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցության նպատակով  Նյու Յորք այցի ժամանակ, վարակվել է կորոնավիրուսով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Կեյրոգան կմնա Նյու Յորքում եւ ինքնամեկուսացման մեջ կլինի 14 օր: Պատվիրակության բոլոր անդամները COVID-19-ի ախտորոշման թեստ կհանձնեն եւ առաջիկա օրերին կաշխատեն հեռակա կարգով:

Ինչպես նշում է թերթը, սա ՄԱԿ-ում Բոլսոնարուին ուղեկցող քաղծառայողների շրջանում կորոնավիրուսով վարակման երկրորդ դեպքն է: Ավելի վաղ վարակը հայտնաբերվել էր Բրազիլիայի նախագահի՝ ԱՄՆ կատարելիք այցի նախապատրաստման վրա աշխատող խմբի անդամներից մեկում:

Կեյրոգան, նախքան վարակի հայտնաբերումը, հասցրել էր այցելել ՄԱԿ-ի կենտրոնակայան եւ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների զոհերի հիշատակին նվիրված  հուշահամալիր: Նա նաեւ մասնակցել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ Բոլսոնարուի հանդիպմանը եւ տեղաշարժվել էր քաղաքով: Թերթի տվյալներով՝ Բրազիլիայի առողջապահության նախարարության ղեկավարը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ՝ մինչ այս տարվա մարտին պաշտոնը ստանձնելը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, ով ժամանել էր Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային (ԳԱ) մասնակցելու նպատակով, թույլ չեն տվել մտնել ռեստորան՝ քաղաքում գործող սանիտարական կանոնների պատճառով: Նա ցույց չէր տվել COVID-19-ի դեմ պատվաստման հաստատումը, ինչի պատճառով նրան ստիպել էին ճաշել փողոցում, նրան ընկերակցում էր առողջապահության նախարար Մարսելո Կեյրոգան:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Սինոֆարմ»-ի 200 հազար դեղաչափը Հայաստանում է
Նշենք, որ «Սինոֆարմ» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում…
«Առողջներին բժիշկ պետք չի, հիվանդներին է պետք. սա ասում է Հիսուս Քրիստոսը». Բողոքի ակցիա՝ պարտադիր պատվաստումների դեմ
Հուզական ֆոնի վրա առողջապահության նախարարությունն իրականացնում է կեղծ, մարդասիրական քաղաքականություն...
Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 34 325 դեպք
Մահացածների թիվն ավելացել է 998-ով՝ հասնելով ընդհանուր 224 310-ի...
Արցախում կորոնավիրուսի 21 նոր դեպք է գրանցվել․ 11 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար...
Կան մարդիկ, որ դեմ լինելով պատվաստմանը, ասում են՝ գլխացավանքից ազատվելու համար գնում եմ պատվաստվեմ. Արեգնազ Մանուկյան
Անցել են սպառնալիքների՝ ասելով, որ եթե մարդը չի պատվաստվել, կովիդից բուժումը դարձնում ենք վճարովի...
Գուտերեշ. Պատվաստանյութերի բաշխման անհավասարությունը կորոնավիրուսի նոր շտամների առաջացման է հանգեցնում
«Առանց համակարգված եւ հավասար մոտեցման ոչ մի երկրում [վարակման դեպքերի] թվի կայուն կրճատում չի լինի...
Ամենաշատ