News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Զելենսկին եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ովքեր ԱՄՆ-ում են գտնվում՝ մասնակցելու ՄԱԿ-ի 76 -րդ Գլխավոր ասամբլեային, հանդիպման ընթացքում պայմանավորվել են ակտիվացնել երկու երկրների ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի կնքման ուղղությամբ աշխատանքները: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Ուկրաինայի առաջնորդի գրասենյակը:

Նախագահները պայմանավորվել են ակտիվացնել աշխատանքն Ուկրաինայի եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի կնքման գործընթացի ավարտի ուղղությամբ:

Էրդողանն ընդունել է Զելենսկու՝  Ուկրաինա այցելելու հրավերը՝ Ռազմավարական համագործակցության խորհրդի 10-րդ նիստին մասնակցելու համար, որը նախատեսված է այս տարվա աշնանը:

Զելենսկին նշել է ուկրաինա-թուրքական հարաբերությունների ռազմավարական բնույթը եւ քաղաքական, առեւտրային, տնտեսական, ռազմատեխնիկական եւ հումանիտար ոլորտներում երկկողմ փոխգործակցության տեմպերի ամրապնդման կարեւորությունը: Կողմերը քննարկել են կապերի հարցերն էներգետիկայի ոլորտում էներգակիրների դիվերսիֆիկացման համատեքստում, ինչպես նաեւ համատեղ նախագծերի իրականացման տեմպերը, մասնավորապես՝ Ղրիմի թաթար ժողովրդի ներկայացուցիչների համար բնակարանաշինության վերաբերյալ: Զրուցակիցները քննարկել են նաեւ անվտանգության կայուն իրավիճակի պահպանման հարցը Սեւծովյան տարածաշրջանում:

Գրասենյակում հավելել են, որ Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել իր թուրք գործընկերոջը՝ «Ղրիմյան հարթակ» նոր բանակցային հարթակին աջակցելու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ