News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանցի խաղաղապահների մուտքը Լեռնային Ղարաբաղի տարածք բուն Ռուսաստանում ընդունվել է ոչ միանշանակ։ Այս մասին Երեւանի պետական համալսարանում «Ռուսաստանը Հարավային Կովկասում. սպառնալիքներ եւ մարտահրավերներ արդի հայ-ռուսական ռազմավարական դաշինքի համար» թեմայով հանրային ելույթի ընթացքում սեպտեմբերի 22-ին ասաց Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքական գործընթացների  վերլուծության լաբորատորիայի տնօրեն Նիկոլայ Սիլաեւը։

Փորձագետի խոսքով՝  դեռեւս այն ժամանակ էր առաջ եկել միմյանց հակասող երկու կարծիք։ «Շատերը կարծում էին, որ Ռուսաստանը կարող էր հանդես գալ որպես խաղաղապահ եւ կանգնեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում, բայց նա դա չարեց եւ, փաստորեն, մեծացրեց եւ ուժեղացրեց իր ներկայությունը տարածաշրջանում։ Կարծիք կա նաեւ, որ դա ռուսաստանյան դիվանագիտության հաջողությունն է եւ Հարավային Կովկասում Ռուսաստանի ռազմաքաղաքական կարգավիճակի հերթական հաստատումը»,- ասաց Սիլաեւը։

Իսկ այս տեսության ընդդիմախոսները կարծում են, որ Ռուսաստանը լուրջ արտաքին քաղաքական պարտություն է կրել։ Դա, իր հերթին, հանգեցրել է այն բանին, որ Թուրքիան ձեռք է բերել նոր ազդեցություն եւ կարգավիճակ տարածաշրջանում՝ ցուցադրելով իր վճռականությունը, ուժ կիրառելու պատրաստակամությունն այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է։ «Դա էապես թուլացրեց Ռուսաստանի ազդեցությունը, քանի որ հենց Ռուսաստանի դաշնակիցը կրեց պարտություն պատերազմում»,- պարզաբանեց փորձագետը։

Ինքը՝ Սիլաեւը, ավելի շուտ վերջին տեսակետի կողմնակիցն է։ Հետազոտողի կարծիքով՝ տեսությունը, ըստ որի՝ Կովկասում ոչ մի հրանոթ չի կրակում առանց Կրեմլի գիտության, Ղարաբաղի դեպքում խափանում տվեց։ Դրա վկայությունը, կարծում է փորձագետը, այն է, որ մարտական գործողությունների ընթացքում Մոսկվան մեկ անգամ չէ, որ դիմեց Բաքվին եւ Երեւանին՝ ռազմական գործողությունների դադարեցման պահանջով, բայց նրա բոլոր կոչերը, ըստ էության, անտեսվեցին։  Դա, միջազգայնագետի կարծիքով, լրջորեն հարվածել է Ռուսաստանի հեղինակությանը որպես Հարավային Կովկասում գերիշխող տարածաշրջանային տերության։ «Ռուսաստանն անգամ ստիպված էր ամենալուրջ ազդանշանները տալ նրանց, ովքեր ներգրավված էին այդ ռազմական գործողություններում։ Ես նկատի ունեմ թե՛ ավիահարվածները Սիրիայում ահաբեկիչների դեմ, որոնց աջակցում է Թուրքիան, թե՛ մասշտաբային զորավարժությունները Սեւ եւ Կասպից ծովերում՝ թեւավոր հրթիռների ուսումնական արձակումներով։ Բայց, չնայած այդ բոլոր ազդանշաններին, բանն ավարտվեց այնպես, ինչպես ավարտվեց»,- ասաց ռուսաստանցի վերլուծաբանը։

Այնուամենայնիվ, Նիկոլայ Սիլաեւի կարծիքով՝ Թուրքիան, որն ակտիվորեն ներգրավված էր հակամարտությունում Ադրբեջանի կողմից, նույնպես որեւէ լուրջ հաջողություն չի գրանցել, քանի որ չկարողացավ հասնել հիմնական նպատակներին, այն է՝ ամրանալ Ադրբեջանում ոչ միայն քաղաքական, այլ նաեւ ռազմական մակարդակով։ Անկարան, միջազգայնագետի խոսքով, հույս ուներ Ադրբեջանի տարածք մտցնել իր խաղաղապահներին, բայց դա այդպես էլ տեղի չունեցավ։ «Թուրքիան առաջարկեց Ռուսաստանին սկսել տարածաշրջանի համատեղ կառավարումը։ Այսինքն՝ բացառել Մինսկի խմբին, որտեղ Թուրքիան խաղում է բնավ ոչ հեղինակավոր դեր, եւ ստեղծել մի ինչ-որ նոր ձեւաչափ, որտեղ Անկարայի դերը կարեւորներից մեկը կլինի»,- ամփոփեց փորձագետը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ