News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 18
Տեսնել լրահոսը

Ռուս խաղաղապահները Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքին մոտ Ամարաս վանքի վրա տեղադրված Արցախի դրոշը նախօրեին հանել են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մաճկալաշեն համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը։

«Ինձ զանգել են ու ասել, որ ռուսները եկել են, դրոշը հանել, ի՞նչ անենք, ես էլ ասացի, որ իրավասու չեմ ասել՝ ինչ անեք։ Դա վերեւների հարցն է, ես ինչ իմանամ»,– ասաց համայնքի ղեկավարը։

Լեռնիկ Ավանեսյանի խոսքով՝ սեպտեմբերի 20–ին, ադրբեջանցիները մոտ 1 կմ առաջ են էին տվել իրենց դիրքը ,ապա ռուս խաղաղապահների միջնորդությամբ հետ գնացել։ Սակայն ադրբեջանցիները պայման են դրել, որ  Ամարաս վանքի վրա տեղադրված Արցախի դրոշը պետք է իջեցվի, իսկ ռուս խաղաղապահներն էլ առաջարկել են դրա փոխարեն Հայաստանի դրոշը կախել։ Մաճկալաշեն համայնքի ղեկավարն ասաց, որ այս պահին Ամարասի վրա ոչ մի դրոշ չկա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խաղաղության դարաշրջա՞ն, թե՞ իրականում խաղաղ հանձնում. Տիգրան Աբրահամյան
Արցախում ադրբեջանցիների ագրեսիայի արդյունքում նախորդ շաբաթվա ընթացքում, ըստ պաշտոնական տեղեկատվության, 6 վիրավոր ունենք, 1 քաղաքացիական անձ...
Գեղարքունիքի մարզ ներխուժած Ադրբեջանի ԶՈՒ-երը կառուցել են մեծ ապաստարաններ, բետոնապատել են ճանապարհները. ՄԻՊ
Ավելին, շարունակում են նոր ճանապարհների կառուցումը, դիրքերում ավելացրել են զինծառայողների քանակն ու սպառազինությունը: Անընդհատ կատարում են դիրքային ամրացման և ինժեներական ակտիվ աշխատանքներ…
ԼՂ-ի համար նախատեսված մարդասիրական 10 տոննա բեռը հասցվել է Երեւան ՌԴ ՕՏՈւ Իլ-76ՄԴ ինքնաթիռով
«Հրամանատարը խնդիր էր դրել իրականացնել 10 տոննա մարդասիրական օգնության տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն․․․
44–ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄ. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆ ՔՐՈՆԻԿՈՆ. ՕՐ 22–ՐԴ՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18
44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, NEWS.am-ը ներկայացնում է այդ օրերի քրոնիկոնը...
44–ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄ. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆ ՔՐՈՆԻԿՈՆ. ՕՐ 21–ՐԴ՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17
44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, NEWS.am-ը ներկայացնում է այդ օրերի քրոնիկոնը...
Հադրութի շրջանից հայտնաբերվել է 2 աճյուն․ Արցախի ԱԻՊԾ
Նրանց ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո…
Ամենաշատ