News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հարյուրավոր ցուցարարներ չորեքշաբթի նորից դուրս են եկել Մելբուռնի (Վիկտորիա նահանգ) փողոցներ՝ մասնակցելու ակցիաներին եւ նստացույցերին սանիտարական սահմանափակումների եւ պարտադիր պատվաստման դեմ։ Ինչպես տեղեկացրել է ABC հեռարձակող կորպորացիան, մի քանի մարդ ձերբակալվել է։

Նահանգի ոստիկանության գնահատականներով՝ մոտ հազար մարդ դուրս է եկել մեգապոլիսի փողոցներ, որպեսզի մասնակցի հերթական ակցիային սանիտարական սահմանափակումների դեմ։ Նրանք անցել են գլխավոր փողոցներով եւ հավաքվել ռազմական հուշահամալիրի մոտ, որտեղ արգելափակվել են ոստիկանության զգալի ուժերի կողմից։ Ցուցարարները տանում էին պաստառներ մեկուսացումը դադարեցնելու կոչերով եւ վանկարկում էին կարգախոսներ պարտադիր պատվաստումը չեղարկելու պահանջներով։

Նահանգի ոստիկանության կարգադրության համաձայն՝ հուշահամալիրի օդային տարածքը փակվել էր ԶԼՄ-ների ուղղաթիռների եւ դրոնների համար, լրագրողներին նույնպես արգելել էին անցնել պատնեշները։ Բոլոր ցուցարարներին ոստիկաններն առաջարկել են խաղաղ ցրվել՝ սպառնալով ձերբակալել նրանց, ովքեր կմնան։

Բողոքները Ավստրալիայում մեծությամբ երկրորդ քաղաքում սկսվել են սեպտեմբերի 18-ին կոշտ սահմանափակումների պատճառով, որոնք շրջանի իշխանությունները մտցրել են շինարարական ճյուղի աշխատակիցների նկատմամբ։ Նահանգի որոշմամբ՝ շինարարները պետք է առաջիկա օրերին առնվազն մեկ պատվաստում ստանան կորոնավիրուսի դեմ՝ աշխատանքի վերադառնալու համար։ Ոստիկանների հետ ցուցարարների մի քանի բախումներից հետո Վիկտորիայի կառավարությունը որոշում է ընդունել դադարեցնել բոլոր շինարարական հրապարակների աշխատանքը երկու շաբաթով, որպեսզի դրանց աշխատողները կարողանան պատվաստվել։ Արդյունքում՝ ճյուղի հազարավոր աշխատողներ երկուշաբթի օրվանից մնացել են առանց աշխատանքի՝ առանց աշխատավարձի պահպանման։

Ավստրալիայում, որի բնակչությունը կազմում է 25,7 մլն մարդ, կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է 2020թ. հունվարի 25-ին։ Ներկա պահին երկրում վարակվածների ընդհանուր թիվը գերազանցում է 88,5 հազարը, մահացել է 1 180 մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ