News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 01
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շփոթել է ԱՄՆ-ն ու ՄԱԿ-ը կազմակերպության Գերագույն վեհաժողովի 76-րդ նստաշրջանում ունեցած ելույթում, տեղեկացրել է Sky News հեռուստաալիքը։

«Միացյալ Նահանգները կպաշտպանի դեմոկրատական արժեքները, ազատությունը եւ հավասարությունը։ Ես հավատում եմ բոլոր մարդկանց ունիվերսալ իրավունքներին, դա դրված է մեր ազգի ԴՆԹ-ում, եւ որ ամենակարեւորն է՝ դա բնորոշ է այս կազմակերպությանը՝ Միացյալ Նահանգներին»,- ասել է ԱՄՆ նախագահը ելույթի ժամանակ։

Այսպիսով, Բայդենը շփոթել է states (United States of America - ԱՄՆ) եւ nations (United Nations - ՄԱԿ) բառերը՝ խոսելով ՄԱԿ առանցքային բնութագրման մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ