News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեն սկսել է ՀՀ կառավարության 12․08․2021թ․ թիվ 1324-Ն որոշմամբ սահմանված նոր չափանիշների համաձայն տրամադրել օրինապահ հարկ վճարողի հավաստագրեր։ Նոր չափանիշներով առաջինն օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացել է շինարարական կազմակերպություն։  Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է  ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նոր կարգի համաձայն՝ հավաստագիրը շնորհվում է մեկ տարի ժամկետով։ Հարկ վճարողն է ընտրում՝ հավաստագիրը ստանալ առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստով։ Նրա ցանկությամբ հայերենից բացի կարող է տրամադրվել նաեւ հավաստագրի անգլերեն կամ ռուսերեն տարբերակը։

 Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ օրինապահ հարկ վճարող համարվելու համար անհրաժեշտ է օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետում ներկայացնել հաշվարկները եւ վճարել հարկերը, չունենալ հարկային եւ (կամ) մաքսային իրավախախտում, այդ թվում՝ ՀԴՄ-ների շահագործման եւ վարձու աշխատողների գրանցման մասով: Հավաստագիր ստանալու համար կարող են դիմում ներկայացնել միայն ԱԱՀ վճարողները։

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակի որոշման եւ օրինապահ հարկ վճարողներին հավաստագրերի տրամադրման կարգը, ինչպես նաեւ հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկը հրապարակված են ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքում (www.petekamutner.am)` հարկային ծառայության «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Տեղեկատվություն hարկ վճարողների վերաբերյալ» ենթաբաժնի «Օրինապահ հարկ վճարողներ» հատվածում:  

Տպել
Ամենաշատ