News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 20
USD
388.48
EUR
415.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Red Wings ավիաընկերությունը հոկտեմբեր ամսվանից սկսում է չվերթեր իրականացնել նաև Դոնի Ռոստով- Երևան- Դոնի Ռոստով, Կրասնոդար- Երևան- Կրասնոդար և Սամարա-Երևան- Սամարա երթուղիներով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունից։

«Միաժամանակ Red Wings-ը Մոսկվայից թռիչքներ կիրականացնի դեպի Դոնի Ռոստով, Կրասնոդար և Սամարա՝ ավիաընկերության ուղևորներին հնարավորություն ընձեռելով այս քաղաքներից մեկով մեկնել Մոսկվայից Երևան և հակառակ ուղղությամբ:

Դոնի Ռոստով- Երևան- Դոնի Ռոստով երթուղով չվերթերը կմեկնարկեն հոկտեմբերի 4-ից և կիրականացվեն յուրաքանչյուր երկուշաբթի:

Կրասնոդար- Երևան- Կրասնոդար չվերթերը կմեկնարկեն հոկտեմբերի 6-ից և կիրականացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի:

Սամարա- Երևան- Սամարա երթուղով չվերթերը կիրականացվեն հոկտեմբրի 7-ից՝ յուրաքանչյուր հինգշաբթի օրերին:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyredwings.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետք է չափանիշներ ձևավորենք բոլոր ոլորտներում, որ կարողանանք բովանդակային վերահսկողություն իրականացնել. Փաշինյան
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվել է շուրջ 2400 վերահսկողական միջոցառում՝ բնակչության սանիտարահամաճարակային...
2022 թվականին ՀՀ պետական ​​բյուջեից շուրջ 412 մլրդ դրամ է հատկացվել կենսաթոշակների վճարումն ապահովելու համար. նախարար
Նրա խոսքով, նախորդ տարի նախարարությանը հաջողվել է իրականացնել 16 ծրագիր․․․
Նախորդ տարի շինարարության ընդհանուր ծավալը կազմել է 541 մլրդ դրամ. Վահան Քերոբյան
Դա շատ բարձր ցուցանիշ է և կարելի է համարել, որ սա ամենախոշոր տնտեսական...
Դոլարն ու եվրոն թանկացել են. ռուբլին էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 20-ին, կազմել է...
«ՍԱՏՄ–ն պետք է ասի՝ գործե՞լ են անօրինական, թե՝ ոչ». թունաքիմիկատներ ներկրող
Խնդրին բացասական պատասխան է տրվել, ավելին՝ որեւէ կոմպրոմիսային տարբերակ չի առաջարկվել ՍԱՏՄ–ի կողմից...
Թունաքիմիկատներ ներկրողների բողոքի ակցիան ՍԱՏՄ–ի դիմաց
Նրանք բողոքում են, որ արգելվել է որոշակի ագրոքիմիկատների եւ պեստիցիդների ներկրումը Հայաստան եւ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ