News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Հայաստանի անկախության 30-ամյակի կապակցությամբ հայ ժողովրդին մաղթել է խաղաղություն եւ բարգավաճում: Այս մասին ասված է նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում: AnalitikaUA.net-ի փոխանցմամբ՝ շնորհավորանքի տեքստում, մասնավորապես, ասվում է.

«Ուկրաինայի ժողովրդի անունից անձամբ շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Հուսով եմ, որ մեր պետությունների միջեւ երկկողմ հարաբերությունների առկա ներուժը, ինչպես նաեւ ուկրաինացի եւ հայ ժողովուրդների դարավոր հարաբերությունները կնպաստեն երկխոսության ամրապնդմանը` հիմնված փոխըմբռնման եւ փոխադարձ հարգանքի վրա: Մաղթում եմ Ձեզ, Ձերդ գերազանցություն, քաջ առողջություն եւ հաջողություններ ձեր պատասխանատու գործունեության մեջ, իսկ հայ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարգավաճում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ