News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 19-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած, թափանցող հարցականով վերք» և «ձախ այտի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Մոլդովական փողոցի 21 և 24 տարեկան երկու բնակիչ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնից մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 22.30-ի սահմաններում Մոլդովական փողոցում վիճաբանություն է եղել հիվանդանոց տեղափոխված երիտասարդների և փողոցի այլ բնակիչների միջև։

Վիճաբանության ժամանակ 57-ամյա տղամարդու 32-ամյա որդին գլխով խփել է տուժածներից մեկին, ինչից հետո երիտասարդները երկաթյա առարկայով հարվածներ են հասցրել 57-ամյա տղամարդուն և նրա 32-ամյա որդուն, 57-ամյա տղամարդն էլ դանակահարել է նրանց:

Ժամը 01.00-ին 57-ամյա տղամարդը հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին և տվել խոստովանական բացատրություն։

Կատարվում է քննություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ