News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 22
Տեսնել լրահոսը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 17-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 195 դեպք, որից 30-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 55, մարմնական վնասվածք պատճառելու՝ 28, խարդախության՝ 19, թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, ընտանեկան բռնության՝ 10, ծեծի՝ 6, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, գույքը դիտավորությամբ վնասելու և ապօրինի ծառահատման՝ 3-ական, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, խուլիգանության, սպանության սպառնալիքի, սառը զենքի հայտնաբերման ու ծանր վիրավորանք հասցնելու՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, կողոպուտի, հարկերից խուսափելու, դրամանենգության, ավտոմեքենա փախցնելու, որսագողության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, թմրանյութի իրացման, թմրամիջոց պարունակող բույսեր աճեցնելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և անզգուշությամբ մարմնական վնասվածք պատճառելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 13 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 15 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության՝ 14, անձնական ունեցվածքի գողության՝ 11, կողոպուտի՝ 2, մարմնական վնասվածք պատճառելու, ավտոմեքենա փախցնելու և վրաերթի՝ 1-ական դեպք։

Անցած 5 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 79 պատահար. 2 մարդ զոհվել է, 118-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ձերբակալվել է ճապոնացին, ով իր կատվին ստիպել է լողալ
Ընդ որում, ինքը՝ տղամարդը, հերքում է, որ իր պահվածքը կարող է որպես բռնություն որակվել․․․
Մեքսիկայում հանցագործները հավաքագրում են երեխաներին վիդեոխաղի միջոցով
«Դա արվում է PlayStation, Xbox, Nintendo Switch խաղերի միջոցով․․․
Պետերբուրգում կալանավորել են հրազենի ապօրինի շրջանառությամբ զբաղվող 7 ադրբեջանցու
Կալանավորումը տեղի է ունեցել «Դոլչե վիտա» սրճարանում...
Ալկոհոլի ազդեցության տակ փորձել է սպանել հարազատ մորը. քրգործը Քննչական կոմիտեի վարույթում է
2021թ. հոկտեմբերի 17-ին և 18-ին նշված բնակարանի 56-ամյա բնակիչը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, պարբերաբար հայհոյանքներ և սպանության...
Երևանում բախվել են Mazda-ն ու Opel-ը․ 3 վիրավորներից մեկին հատուկ տեխնիկայով մեքենայից դուրս են բերել փրկարարները
Երեւանում, հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 20։00-ի…
Իոաննիսյանի գույքի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, 105 հազար դրամ կբռնագանձվի հօգուտ Նարեկ Մալյանի. փաստաբան
Միգուցե ինչ որ մարդկանց հաջողվել է այս մեթոդով…
Ամենաշատ