
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին ասել է, որ նոր դարաշրջան է սկվել, երբ Իրանը ձգտելու է արդյունավետ համագործակցության բոլոր երկրների, մասնավորապես՝ հարեւան երկրների հետ:
«Ես արդյունավետ համագործակցության եւ փոխգործակցության եմ ձգտելու աշխարհի բոլոր երկրների, մասնավորապես՝ հարեւան երկրների հետ. ջերմորեն եւ բարեհոգաբար սեղմում եմ նրանց ձեռքը: Սկսվել է նոր դարաշրջան»,- Ռաիսիի խոսքերը մեջբերում է Fars գործակալությունը:
Նա նաեւ նշել է միջուկային գործարքի վերականգնման եւ ամերիկյան պատժամիջոցների վերացման վերաբերյալ Վիեննայի բանակցությունների արդյունավետությունը՝ հավելելով, որ Արեւմուտքի եւ Իրանի առճակատումը ձախողվել է, եւ այժմ ԳՀՀԾ-ի բոլոր կողմերը պետք է վերադառնան գործարքի իրականացմանը: