News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Տարբեր պատճառաբանություններով վիժեցվում է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի ընտրությունը եւ հնարավորություն չի տրվում հանձնաժողովի աշխատանքը ամբողջական դարձնելու։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն՝ անդրադառնալով Արթուր Ղազինյանի՝ 4–րդ անգամ այդ պաշտոնում չընտրվելուն։

«Ինձ համար անընդունելի է, որ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն անընդհատ հավաքվի եւ քննարկի մի հարց, որը հասարակության համար որեւէ նշանակություն չունի։ Կան առաջնահերթություններ, որոնք այս ընթացքում ներկայացվել են, դրանք վերաբերում են սահմանային խնդիրներին, Զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգին, Գորիս–Կապան միջպետական ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակին, բայց այս հարցերը օրակարգ չեն բերվում։ Հաշվի առնելով իշխանության այս վերաբերմունքը, նպատակահարմարություն չկա ժամանակ ծախսել 5–օրյա ժամկետում անընդհատ հավաքվել եւ որոշել Պաշտպանության եւ անվտանգության մշտակայն հանձնաժողովի փոխնախագահի հարցը։ Մյուս հանձնաժողովների դեպքում  նույն օրվա ընթացքում այդ հարցերը լուծվել են եւ սա ցույց է տալիս, որ իշխանությունը դիտմամբ տապալում է այս հանձնաժողովի աշխատանքները»,– ասաց պատգամավորը։

Նշենք, որ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններն արդեն 4–րդ անգամն են Արթուր Ղազինյանի թեկնածությունն առաջադրում Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում, սակայն իշխող խմբակցությունը ամեն անգամ դեմ է քվեարկում նրա թեկնածությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ