News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մենք տեղերում ունենք մեր զոհված եղբայրների գերեզմանների կառուցման խնդիր. Իհարկե ունեմ ցանկություն օգտակար լինելու, բայց նման բաներ ասելը էժանացնում է քո արարքը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով նրան, թե ինչպես է վերաբերում պարգեւավճարներին եւ ինչպես է ինքն անձամբ այն ծախսել:

«Հաշվետվողականությունը կլինի, բայց ինձ համար դա հնչեցնելն ընդունելի չէ: Ես դեռ չեմ օգտագործել, բայց երբ օգտագործեմ, ձեզ կտեղեկացնեմ, չնայած դա լավ չի»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ պետությունը մինչեւ տարեվերջ սառեցրել է պետպատվերով բուժումները՝ միջոցներ չլինելու պատճառով, սակայն պարգեւավճարների հարցում նույնը չի անում, Սերգեյ Բագրատյանն ասաց. «Հարցը ճիշտ է, անձամբ ես 5 տարի առաջ առաջարկել եմ, որ դա սերտիֆիկատներով լինի, քաղաքացին ունենա սերտիֆիկատ, որ երբ ցանկանում է, որ հիվանդանոցում ցանկանում է կարողանա իր պետպատվերից օգտվել: Ցավոք սրտի դա դեռ չի արվել, բայց հավանաբար գնալու ենք դրան»:

ՔՊ-ական պատգամավորն անդրադարձավ նաեւ Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակին՝ նշելով. «Վարչապետը նշեց, որ խորհրդային քարտեզից դուրս այլ բան չունենք. Այսինքն չկա մի այլ քարտեզ, որտեղ մենք կարող ենք որոշել՝ այդ 21 կմ հատվածը հայկական տարածքում է, թե ադրբեջանական:

Ժնեւյան կոնվերնցիան ընդունվել է 1947 թվականին եւ կոնվենցիան հստակ նշել է, որ 1947 թվականից հետ չենք գնալու, 1947-ից այս կողմ են դիտարկվելու երկրների քարտեզները եւ դրա տակ բոլորը ստորագրել են: 1947-ից հետո եղած քարտեզները այն վիճակն են ներկայացնում, ինչը որ կա: Եթե գնանք պատմական Հայաստանին, տո Թուրքիան էլ է մերը եղել, Ադրբեջանն էլ:

Ռուսական խաղաղապահները, որ կանգնած են սահմանի երկայնքով, իրենց քարտեզներին են նայում: Հայկական կողմը չի կարող ռուսական կողմին հակառակն ապացուցել»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ