News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կառավարության նախաձեռնած «Վարչատարածքային բաժանման մասին» նախագիծը չի նախատեսում դրույթ, որը հաշվի կառնի հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների շահերը: Այս մասին սեպտեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովում Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական խորհրդարանական ​​հանձնաժողովի նախաձեռնած լսումներին «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, դիմելով ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանին, հայտարարեց «Խայադթա» ասորական համայնքների ֆեդերացիայի ղեկավար Իրինա Սագրադովա-Գասպարյանը: 

Նրա կարծիքով՝ իշխանություններն անտեսում են ազգային փոքրամասնությունների շահերը:

«Համայնքների խոշորացման արդեն իսկ իրականացված ծրագրի արդյունքում Դիմիտրով եւ Նոր Արտագերս գյուղերն անհետացման եզրին էին»,- ասաց Հայաստանի ասորական համայնքների ֆեդերացիայի ղեկավարը:

Փոխնախարարը կրկին վստահեցրեց, որ խոշորացման գործընթացը չի անդրադառնա Հայաստանի այն համայնքների վրա, որտեղ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են ապրում: Խոսքը, մասնավորապես, վեց համայնքների մասին է: Նրա կարծիքով՝ ազգային փոքրամասնությունների մշակութային ինքնավարության հարցերի լուծման համար կան շատ ավելի արդյունավետ մեթոդներ, քան  մեխանիկական դուրսբերումը համայնքների խոշորացման գործընթացից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ