News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաuտանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը սեպտեմբերի 21-ից պաշտոնական այցով գտնվում է Ռումինիայի Բուխարեստ քաղաքում՝ մասնակցելու Ֆրանկոֆոն երկրների բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարարների համաժողովին:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այն կտևի մինչև սեպտեմբերի 24-ը: Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել նաև ֆրանկոֆոնիայի գիտական նստաջրջանի բացումը:

Միջոցառման նպատակն է ներկայացնել AUF-ի (Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն) 2021-2025 թթ. նոր ռազմավարությունը, վերանայել կառավարման մարմինները, իրականացնել առաջին գիտական ֆրանկոֆոն հանդիպումները և նշել AUF-ի 60-ամյակը (1961-2021): Համաժողովին նախատեսված են կլոր սեղաններ, քննարկումներ բուհերի ռեկտորների համար, պաշտոնապես կհայտարարվեն Ֆրանկոֆոն կառավարման  խորհրդի և նախագահի ընտրությունների արդյունքները: Համաժողովի առանցքում ֆրանսախոս գիտական դիվանագիտության քաղաքականության մշակումն է:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն իր ելույթի խոսքում ընդգծել է, որ կրթության և գիտության ոլորտում այս մակարդակի համագործակցությունը դիտարկվում է որպես տնտեսության բարձրացման ամենաարդյունավետ ուղի, որը հարթելու է երկրների միջև քաղաքական և տնտեսական հակասությունները և դրանք դուրս է բերելու փոխշահավետ համագործակցության նոր սահմանների: Փոխնախարարի հավաստմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է Ֆրանկոֆոնիայի առաջնային առաքելությանը և մշտապես պատրաստակամ է կրթության և գիտության բնագավառներում համագործակցության ծրագրերի մշակմանն ու իրականացմանը։

«Նշեմ, որ Հայաստանը, հանդիսանալով նաև Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ֆրանկոֆոն տարածաշրջանային կենտրոնի (CREFECO) անդամ երկիր, ակտիվ համագործակցում է նաև ֆրանսերենի ուսուցիչների ազգային կամ տարածաշրջանային մակարդակով վերապատրաստման գործընթացին՝ ուղղված ֆրանսերենի ուսուցման և ֆրանսերենով ուսուցանվող ոչ լեզվաբանական առարկաների բարելավմանը»,- ասել է Ա. Մարտիրոսյանը։

Ֆրանկոֆոն համալսարանական գործակալությունը Հայաստանում բարձրագույն կրթության և ֆրանկոֆոն գիտական հետազոտությունների զարգացման հիմնական դերակատարներից է: Այն աջակցում է մասնավորապես Հայաստանում Ֆրանկոֆոն համալսարանական գործակալության անդամ համալսարաններին՝ նպաստելով դրանց ծառայությունների որակի բարելավմանն ուղղված մի շարք ծրագրերի իրականացմանը: Ֆրանսերենով գիտահետազոտական աշխատանքները, ինչպես նաև միջազգային համագործակցությունը խրախուսելու և արժևորելու  նպատակով 2016 թ․-ին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Ֆրանկոֆոն համալսարանական գործակալության և ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև:

Տպել
Ամենաշատ