News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը


Դրանք հարյուրերրորդական հարցեր են այն գոյաբանական ռիսկերի համեմատ, որում գտնվում է Հայաստանը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Արթուր Ղազինյանն՝ անդրադառնալով իր հայտարարագրի շուրջ բուռն քննարկումներին։ 

Արթուր Ղազինյանը իր՝ ոչ պետական ծառայության մեջ գտնվելու ընթացքում ձեռք բերված կարողության վերաբերյալ չցանկացավ մեկնաբանություններ տալ։

Այնուամենայնիվ  պատասխանելով լրագրողների հարցերին, Ղազինյանը որոշ փաստեր ներկայացրեց.  «2016թ.–ի դեկտեմբերին, Պուշկինի 25 հասցեում  ձեռք եմ բերել 500 քառակուսի մետր բնակարան, 1 քառակուսի մետրի արժեքը 1300 ԱՄՆ դոլարով, հիպոտեկով ձեւակերպված, վարկային պայմանագիրն առկա է, ամբողջ գործարքը տեղի է ունեցել բանկով։ 2020–ին իրացրել եմ 350 քառակուսի մետր վաճառք, մեկ քառակուսի մետրի միջինացված գինը 2500 ԱՄՆ դոլարով, մոտավոր հաշվեք եւ  կհասկանաք , թե ինչ ի մասին է խոսքը։ Մնացածի մասով թույլ տվեք իմ գործընկերներին չդնել անհարմար դրության մեջ,  որովհետեւ այս իշխանությունը պրպտում է այն ամենը, ինչ շրջապատում է ինձ։ Ինչ վերաբերում է մեքենային, ապա այն ինձ  չի պատկանում, այն պատկանում է եղբորս ընկերությանը ։ Քանի որ պատգամավորական գործունեությունը եւ հանձնաժողովի անդամ լինելը  ենթադրում է  մարզային հաճախակի այցելություններ, որտեղ պետք է ամենագնաց,  իմ նախկին մեքենան  բավական ցածր էր եւ սահմաններ գնալուց խնդիրներ էր առաջացնում, եղբորս կողմից որոշում կայացվեց  ժամանակավոր օգտագործման մեքենա տրամադրել ինձ, մինչեւ ձեռք կբերեմ սեփականը»։

Տպել
Ամենաշատ