News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գունագեղ տոնակատարությամբ հրճվողներին և նվաստիս՝ «չարակամ, պառակտող, հայրենիքի նվաճումները չտեսնող»… անվանողներին ուզում եմ հիշեցնել. այո, արվեստի մարդու առաքելությունն է ձեր աչքերը լայն բացելու և իրականությունը տեսնելու գործում աջակցություն ցուցաբերելը: Այս մասին facebook-ի իր էջում գրել է Օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Լուսարձակների ուժգնությամբ, չվերջացող անիմաստ պարերի, շատրվանների ջրերի ցոլքով, ժամացույցի շուրջը պտտվող տարօրինակ արտիստների ելույթով «կաշառվող» զանգվածի ուշադրությունը նորից եմ հրավիրում մեկ անգամ ևս խորհելու անկախության բուն էության և մեր երկրի ներկայիս վիճակի մասին: Կասկած չունեմ, որ գալու է իրական Անկախության Օրը՝ այն վաստակած և լիիրավ նշելու ժամանակը ևս:

Հ.Գ. Տոնակատարության կազմակերպիչները տեղյակ լինելով այս ամենի հանդեպ իմ վերաբերմունքին, այնուամենայնիվ առաջինը ինձ էին հրավիրել մասնակից լինելու «հանդեսին»: Շնորհակալ եմ: Կառավարությունները գնացող են, ես այդ մասին երբեք չեմ մոռանում…»:

 

Տպել
Ամենաշատ