News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր հանդիպել է Արցախի Հանրապետության իր գործընկերոջ՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հետ՝ հայտնում են ՏԿԵ նախարարությունից։

Հանդիպման սկզբում Հայկ Խանումյանը շնորհակալություն է հայտնել Գնել Սանոսյանին 44-օրյա պատերազմի օրերին՝ որպես Գեղարքունիքի մարզպետ, արցախահայությանը ցուցաբերած օժանդակության համար:

ՀՀ և ԱՀ գործընկերները քննարկել են Արցախի վարչատարածքային բարեփոխումների ընթացքը, հայաստանյան գործընկերների կողմից այդ գործընթացում մեթոդական աջակցություն տրամադրելու վերաբերյալ հարցեր, ինչպես նաեւ փոխգործակցության զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը առնչվող թեմաներ։

Զրուցակիցները բարձր են գնահատել վերջին տարիներին ՀՀ մարզերի և Արցախի վարչական շրջանների միջև ձևավորված համագործակցությունը՝ ընդգծելով այն առավել սերտացնելու անհրաժեշտությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ