
Մեծ Բրիտանիան իր սննդամթերք արտադրողներին նախապատրաստվել ածխաթթու գազի 400 տոկոս թանկացմանը կառավարության կողմից աջակցության ընդլայնումից հետո՝ բնական գազի մեծածախ գների աճի հետեւանքով առաջացած մսի դեֆիցիտը կանխելու համար, փոխանցել է Reuters-ը:
CO2-ի դեֆիցիտը կազդի նաեւ եվրոպական այլ երկրների վրա: Դա պայմանավորված է բնական գազի թանկացամամբ եւ արդյունաբերական ու լոգիստիկ մի շարք ցիկլերի խախտմամբ: Nippon Gases-ը, որն անցյալ տարի 1.5 միլիարդ դոլարի արդյունաբերական գազ է մատակարարել մայրցամաքային Եվրոպային, հայտարարել է, որ վերջին շրջանում Եվրոպայում CO2-ի պաշարները կիսով չափ կրճատվել են:
Ածխաթթու գազի պակասի պատճառներից մեկն այն խնդիրներն են, որոնց բախվել են պարարտանյութի եվրոպական արտադրողները: Բնական գազի գների ներկայիս մակարդակում ազոտական պարարտանյութ, ինչպես նաեւ որպես ենթամթերք CO2 արտադրող բազմաթիվ ձեռնարկությունների աշխատանքը չի փոխհատուցվում:
Եվրոպայում պարարտանյութերի արտադրությունը 40 տոկոսով կրճատելու ծրագրերի մասին ավելի վաղ հայտարարել էր նորվեգական Yara-ն՝ հանքային պարարտանյութերի եվրոպական խոշորագույն արտադրողը: Պարարտանյութ արտադրող ամերիկյան CF Industries-ը հայտարարել է Մեծ Բրիտանիայում իր երկու գործարանների փակման մասին, սակայն դրանց աշխատանքը կվերսկսվի այն բանից հետո, երբ ընկերությունը Մեծ Բրիտանիայի իշխանությունների հետ սուբսիդավորման վերաբերյալ համաձայնության կհասնի: