News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՎՈւԱՄ-ի իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ պահանջել է «ճնշում գործադրել Հայաստանի վրա»:

Բայրամովը հայտարարել է, որ «միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Հայաստանի վրա, որպեսզի վերջինս հրաժարվի իր ռեւանշիստական ​​մոտեցումներից եւ փոխարենը օգտվի կայուն խաղաղության եւ զարգացման հնարավորությունից»:

«Եռակողմ հայտարարությունների լիարժեք կատարմանը, պատերազմի բոլոր հետեւանքների վերացմանը եւ տարածաշրջանի բոլոր երկրների եւ ժողովուրդների բարեկեցիկ ապագայի կերտմանը այլընտրանք չկա»,- ադրբեջանական լրատվամիջոցները մեջբերել են նրա խոսքերը՝ հղում անելով Ադրբեջանի արտգործնախարարությանը:

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությունից, ինչպես նաեւ 2021 թվականի հունվարի 11-ին ադրբեջանական, ռուսական եւ հայկական կողմերի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը, Հայաստանը եւ Ռուսաստանը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության բացման համար սկսել են աշխատել որոշակի ոլորտներում:

«Հարաբերությունների վերսկսումը զգալիորեն կարագացնի առեւտուրն ու փոխադրումները Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքով, ինչը օգուտ կբերի ինչպես այս երկրներին, այնպես էլ գործընկերներին: Սա կդառնա հարաբերությունների կարգավորման կարեւոր գործոն եւ դրական դեր կխաղա տարածաշրջանում եւ դրանից դուրս խաղաղության եւ կայունության պայմանների ստեղծման գործում: Տարածաշրջանում հաղորդակցության վերականգմանը վերաբերող հարցերով եռակողմ աշխատանքային խումբը աշխատանքներ է սկսել կոնկրետ ուղղություններով: Թեեւ հաղորդակցության ուղիների բացումը կարող է առաջընթացի կարեւոր քայլ դառնալ, Հայաստանը խոչընդոտնել ստեղծելու եւ բանակցությունները հետաձգելու մարտավարությամբ փորձում է արգելափակել գործընթացը», - ասել է Ջեյհուն Բայրամովը:

Բայրամովը ընդգծել է, որ միջազգային իրավունքի կիրառումը խաղաղության, անվտանգության եւ զարգացման պայման է. «Ցավոք, ՎՈւԱՄ-ի անդամ երկրների տարածքներում երկարատեւ հակամարտությունները շարունակում են սպառնալիք հանդիսանալ խաղաղության եւ անվտանգության համար, եւ այդ հակամարտությունները պետք է լուծվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքների հիման վրա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ