News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Եթե ​​որեւէ երկրի համար ձեռնտու է միանալ ԵԱՏՄ-ին կամ ՀԱՊԿ-ին, ապա Ռուսաստանը կսկսի դիտարկել այդ հարցը: Այս մասին սեպտեմների 22-ին Երեւանի պետական ​​համալսարանում «Ռուսաստանը Հարավային Կովկասում. հայ-ռուսական ժամանակակից ռազմավարական միության սպառնալիքները եւ մարտահրավերները» թեմայով բաց դասախոսության շրջանակներում ասել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքական գործընթացների վերլուծության լաբորատորիայի տնօրեն Նիկոլայ Սիլաեւը՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ին կամ ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության թեմային:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը, անկասկած, շահագրգռված է հետխորհրդային տարածքում ինտեգրման գործընթացով: «Այնուամենայնիվ, Ռուսաստանը դա չի դիտարկում որպես առեւտուր կամ նվեր, որն արվում է Մոսկվային ինչ-որ բանի փոխարեն: Մոսկվան դա դիտարկում է որպես փոխշահավետ գործընթաց: Այս հարցի վերաբերյալ հրապարակային հայտարարությունները, որոնք հնչել են Բաքվում, հաճախ ենթադրում են, որ ՀԱՊԿ-ին կամ ԵԱՏՄ-ին անդամակցելը զիջում է, որը երկիրն անում է Ռուսաստանի համար: Բայց դա այդպես չէ: Եթե ​​կարծում եք, որ դա ձեռնտու է ձեր երկրին, ապա կարող եք սկսել բանակցությունները, իսկ եթե հակառակն եք կարծում, ապա ամեն ինչ կմնա այնպես, ինչպես կա: Այս հարցը առեւտրի առարկա լինել չի կարող», - ամփոփել է Սիլաեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ