News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 20
USD
388.48
EUR
415.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

ՎՏԲ -Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն - Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը և Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Սոֆյա Մաճկալյանը մասնակցեցին Հայկական գործարար համաժողով 2021-ին: Միջոցառումը կազմակերպել էր Հայ ձեռնարկատերերի ասոցիացիան՝ «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ:

Համաժողովը հավաքել էր հարյուրավոր գործարարների Հայաստանից և արտերկրից: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի և Ռուսաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչները: Ֆորումի հիմնական նպատակները դարձան Հայաստանի տնտեսական ներուժի զարգացումը ներդրումների ներհոսքի միջոցով, տարբեր երկրների ձեռնարկատերերի միջև՝ առաջին հերթին Ռուսաստանից, ավելի սերտ տնտեսական փոխգործակցության ստեղծումը, երիտասարդական ձեռներեցության խթանումն ու աջակցությունը, երկխոսության նոր մակարդակի ստեղծումը ամբողջ աշխարհի հայ գործարար համայնքում:

Միջոցառման առանցքային թեմաներն էին Ռուսաստանի և Հայաստանի գործարար համայնքների միջև արդյունավետ հարաբերությունների ձևավորումը և երկու երկրների միջև տնտեսական կապերի զարգացումը:

Իվան Տելեգինը նշել է. «Ռուս-հայկական հարաբերությունները հիմնված են բարեկամության, գործընկերության և դաշնակցության սկզբունքների վրա, մշակույթի բարի ավանդույթների և հոգևոր մտերմության վրա: Վստահաբար կարող ենք ասել, որ Հայկական գործարար համաժողովը, ստեղծելով տարբեր գործարար համայնքների միջև բաց երկխոսության հարթակ, նպաստում է երկու երկրների միջև առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ամրապնդմանը, Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի հաջող իրականացմանը»:

Հայկական գործարար համաժողովն անցկացվում է առաջին անգամ, հետագայում ակնկալվում է այն ավելի ընդլայնել, ստեղծել նոր հնարավորություններ ամբողջ աշխարհի հայ գործարար համայնքի միջև տնտեսական փոխգործակցության ամրապնդման համար: Ֆորումը կդառնա տարբեր մակարդակներով գործարար համագործակցության ամենամեծ հարթակն, ինչը կնպաստի Հայաստանում տնտեսական ներուժի աճին և ներդրումային հնարավորությունների զարգացմանը, երկրում նորարար ձեռներեցության ոգու ամրապնդմանը:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հասանելի է ABB Mobile հավելվածի թարմացված տարբերակը
Նոր ինտերֆեյսով, բարելավված ֆունկցիոնալ հնարավորություններով և ժամանակակից լուծումներով համալրված մոբայլ հավելվածը հարմարեցված է ավելի արագ...
Միջազգային վարկանիշային Moody's գործակալությունը նվազեցրել է ԱՄՆ բանկային ողջ համակարգի կանխատեսումը
Ընկերությունը հայտնել է, թե սպասում է, որ ԱՄՆ տնտեսությունն այս տարվա վերջին կհայտնվի ռեցեսիայի մեջ, ինչը լրացուցիչ ճնշում կգործադրի ոլորտի վրա․․․
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում լսումներ կանցկացվեն ամերիկյան բանկերի փլուզման վերաբերյալ
«Նրանք ներկայումս ունեն գործիքներ եւ դրանք պատշաճ կերպով օգտագործել են երկու բանկերի իրավիճակը կարգավորելու համար»,-ասել է նա․․․
Մեր կանխատեսման համաձայն՝ 2023-ին ՀՆԱ-ի աճը կկազմի 5,8 տոկոս. Մարտին Գալստյան
Ծառայությունների եւ շինարարությունների ոլորտում ենք ակնկալում մեծ աճ...
Հայաստանում 2023 թվականին 12-ամսյա գնաճը շարունակում է նվազել. ԿԲ նախագահ
Այնուամենայնիվ, դեռեւս պահպանվող բարձր պահանջարկի եւ աշխատաշուկայից ածանցվող ճնշումների ազդեցությամբ ընդհանուր գնաճային միջավայրը շարունակում է մնալ բարձր...
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ՝ Սննդի աջակցության քարտեր թողարկող
«Սննդի աջակցության քարտ» ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի ՊՀԾ-ն համագործակցում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ...
Ամենաշատ