News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 10:30-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածի մոտ 7-րդ կմ-ին «Toyota Rav4» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Ա․, ծնված 1962 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մ գլորվել ձորը. վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ձորից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ