News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 16
Տեսնել լրահոսը

Անկախության օրվա կապակցությամբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին շնորհավորական ուղերձ է հղել Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:

«Ուրախ եմ Ձերդ Գերազանցությանը հայտնելու իմ ամենաանկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության ազգային տոնի առթիվ:

Հուսով եմ՝ համատեղ ջանքերի լույսի ներք տարբեր ոլորտներում, հատկապես՝ միջխորհրդարանական ոլորտում համագործակցության ամրապնդման ականատեսը լինել:

Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը եւ ԱԺ հարգարժան պատգամավորներին քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ ՀՀ հարեւան եւ բարեկամ ժողովրդին ու Կառավարությանը՝ բարգավաճում»,- նշված է Իրանի Իսլամական Հանրապետության Իսլամական խորհրդարանի նախագահի շնորհավորական ուղերձում:

Շնորհավորական ուղերձ է հղել նաեւ Հնդկաստանի խորհրդարանի Լոք Սաբհայի խոսնակ Օմ Բիրլան:

«Խնդրում եմ, ընդունեք իմ լավագույն ցանկությունները Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ:

Հնդկաստանը եւ Հայաստանի Հանրապետությունը ջերմ եւ սրտագին հարաբերություններ ունեն՝ հիմնված փոխադարձ վստահության եւ բարի կամքի վրա: Ես վստահ եմ, որ առաջիկա օրերին երկու երկրների միջեւ ընդլայնված երկկողմ եւ խորհրդարանական կապերը կզարգանան:

Ձերդ գերազանցություն, օգտվելով հնարավորությունից` ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն եւ երջանկություն, ինչպես նաեւ խաղաղություն ու բարեկեցություն Հայաստանի Հանրապետության բարեկամ ժողովրդին»,-նշված է Հնդկաստանի Հանրապետության խորհրդարանի Լոք Սաբհայի խոսնակի շնորհավորական ուղերձում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ