News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բրիտանական իշխանությունները՝ ի դեմս զբաղվածության նախարար Պրիտի Պատելի եւ տրանսպորտի նախարար Գրանտ Շափսի, հայտարարել են, որ մտադիր են դատական ​​գործ հարուցել «Insulate Britain» բնապահպանական շարժման անդամների դեմ, ովքեր պայքարում են տների էներգաարդյունավետության բարեփոխումների համար, հայտնել է The Guardian-ը:

Քաղաքական գործիչները «Insulate Britain»-ի ակտիվիստների պահվածքը վտանգավոր են համարել: Ակցիայի ժամանակ ձերբակալված եվրոպացիներին, որոնք հանդես են գալիս տների արդիականացման օգտին, բանտարկությամբ են սպառնացել:

Տների որակի բարելավումը հիմնարար նշանակություն ունի գլոբալ տաքացման դեմ պայքարում, ասվում է «Insulate Britain»-ում հրապարակված տվյալների մեջ: Ակտիվիստների հաշվարկներով՝ Մեծ Բրիտանիայում հին բնակարանային ֆոնդի մոտ 29 միլիոն տուն կա, որոնք հսկայական էներգիա են ծախսում ջեռուցման վրա եւ մոտավորապես նույնքան շինությունների հովացման համար: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ