News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 22
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Այդահո նահանգի բուժքույր Նատալի Ռայզը, որը դեմ է պատվաստումներին, մահացել է COVID-19-ից, հայտնել է People-ը:

46-ամյա ամերիկուհին, ով երկու երկվորյակ երեխա էր մեծացնում, հայտնվել է հակապատվաստման արշավի բլոգերների ազդեցության տակ, ովքեր ասել են, որ պատվաստումը վնասակար է եւ վտանգավոր: Չնայած մասնագիտական ​​պատրաստվածությանը՝ բուժքույրը չէր հավատում, որ պատվաստանյութերը փորձարկվել եւ հետազոտվել են նախքան հանրության համար հասանելի դառնալը: Նա համարել է, որ պատվաստումը չի պաշտպանում հիվանդությունից եւ հրաժարվել է պատվաստվելուց:

Օգոստոսի 10-ին Ռայզի 71-ամյա մայրը՝ Նենսին, կորոնավիրուսով հոսպիտալացվել է: Հոսպիտալացումից մի քանի օր անց Նատալին նույնպես վարակվել է COVID-19-ով եւ հայտնվել նույն հիվանդանոցում:

«Ես ցնցվեցի, երբ իմացա, որ նրանք երկուսն էլ հիվանդանոցում են: Չգիտեի, թե ինչով կավարտվի այս ամենը, եւ ով է հոգ տանելու քրոջս երեխաների մասին», - ասել է բուժքրոջ եղբայրը՝ Դերիլը:

Հիվանդի սիրտը հանկարծակի կանգ է առել, նրան 45 րոպե փորձել են վերակենդանացնել, սակայն ապարդյուն: Դերիլին տեղեկացրել են քրոջ մահվան մասին:

Որոշ ժամանակ անց մահացածի մայրը ուշքի է եկել, եւ Դերիլը ստիպված է եղել նրան պատմել դստեր մահվան մասին: «Մայրս նույնիսկ չգիտեր, որ Նատալին հիվանդանոցում է: Նախորդ օրը քույրս նամակ էր գրել նրան՝ հույս ունենալով, որ կկարողանա այցելության գալ վերակենդանացման բաժանմունք, բայց դա այդպես էլ տեղի չունեցավ», - պատմել է տղամարդը:

Դերիլը ստանձնել է քրոջ երեխաների խնամքը, մինչեւ նրանց տատիկը դուրս կգրվի հիվանդանոցից: Ամերիկացին կոչ է անում բոլոր նրանց, ովքեր դեռ կասկածներ ունեն, շտապ պատվաստվել՝ իրենց եւ շրջապատողներին պաշտպանելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվման 37 141 դեպք
Մեկ օրում մահացել է 1 064 մարդ...
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 4.155 -ով
Վերջին 24 ժամվա ընթացքում բուժվել է 2507 մարդ, իսկ համավարակի սկզբից՝ 624688 մարդ...
Արցախում կորոնավիրուսի 67 նոր դեպք է գրանցվել. Վարակակիրների թվում 4 երեխա կա
Վարակակիրներից 53-ը Ստեփանակերտ քաղաքի, 8-ը՝ Մարտակերտի, 5-ը՝ Ասկերանի և 1-ը՝ Մարտունու շրջանների բնակիչներ են…
Պատվաստվելու հնարավորություն կլինի նաև կիրակի օրը՝ հոկտեմբերի 24-ին
«Պատվաստումների օր Երևան քաղաքում» միջոցառման շրջանակներում Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետր ազգային ակադեմիական թատրոնի...
Հնդկաստանը տոնել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի միլիարդերորդ չափաբաժնի ներարկումը
Ըստ «Մեր աշխարհը տվյալներում»-ի՝ Հնդկաստանում գրեթե 1,4 միլիարդ մարդկանց մոտ կեսը ստացել է առնվազն մեկ չափաբաժին, մինչդեռ մոտ 20%-ը լիովին պատվաստված է․․․
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահվան 1036 դեպք է հայտնաբերվել
Դա առավելագույնն է պանդեմիայի սկզբից․․․
Ամենաշատ