News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 22
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի Թադոբա-Էնդհարի ազգային պարկի անտառում գտնվող վագրը հովիվների աչքի առաջ հոշոտել է նրանցից մեկին, հայտնել է Times of India-ն:

36-ամյա Անիլ Սոնուլը երկու այլ հովիվների հետ միասին հոտն էր արածեցնում: Մինչ Սոնուլը հետեւում էր անասուններին, վագրը հարձակվել է նրա վրա: Հովիվները մոտ են վազել եւ սկսել փայտեր թափահարել գիշատչին վախեցնելու համար, սակայն երբ վագրը փախել է, հովիվն արդեն մահացած է եղել:

Ավագ անտառապահ Ռամեշ Թեմասկարը հաստատել է հովվի մահը եւ հայտարարել, որ մահացածի ընտանիքին 25 հազար ռուփիի չափով փոխհատուցում է վճարվել: Անտառապահի խոսքով՝ դեպքի վայրի մերձակայքում տեսախցիկներ են տեղադրվել՝ տղամարդուն սպանած կենդանուն պարզելու համար: Մոտակա գյուղերի բնակիչներին զգուշացվել է անտառ չգնալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ