News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ոստիկանության  Տավուշի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 18-ին  «Բերդ»  բժշկական կենտրոնից ստացած ահազանգի փաստով:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, այդ օրը՝ ժամը 16:50-ի սահմաններում, նշված կենտրոնից ոստիկանության  Տավուշի բաժին ահազանգ է  ստացվել, որ  «աջ քոնքի շրջանում քերծվածք» ախտոոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել  մի քաղաքացի: 

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության  Տավուշի բաժնի օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետի գլխավորությամբ: 

Ոստիկնաները պարզել են, որ վիրավորը Բերդ քաղաքի բնակիչ, 84-ամյա Վալոդ Բ.-ն է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինիս ազգականը՝  38-ամյա Վարդան Բ.-ն, ոստիկաններին հայտնել է, որ այդ օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, իր ընկերներ, Տավուշի մարզի բնակիչներ,  32-ամյա Արսեն Բ.-ի, 48-ամյա Մհեր Բ.-ի և 34-ամյա Գարիկ Ս.-ի հետ վիրավորին գտել են Բերդ քաղաքի վարչական տարածքում գտնվող «Շորի աղբյուր» կոչվող հանդամասում՝ անգիտակց վիճակում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սեպտեմբերի 19-ին «Բերդ»  բժշկական կենտրոնից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ  Վալոդ Բ.-ն նշված բժշկական կենտրոնում բժիշկների ներկայությամբ գիտակցության չգալով՝ մահացել է:  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վարդան Բ.-ն, Մհեր Բ.-ն,  Գարիկ Ս.-ն և Արսեն Բ.-ն ուժային կառույցների ծառայողներ են:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ