News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, սեպտեմբերի 19-ին, մինչ Սյունիքում ՀՀ երկու քաղաքացիներ անհասկանալի հանգամանքներում հայտնվել էին Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում, և հայտնի չէր, թե այդ միջադեպն ինչ հանգուցալուծում կունենա, իսկ դրան զուգահեռ ադրբեջանական զինուժն օրը ցերեկով բացահայտ ահաբեկում էր Որոտան գյուղի հատվածով երթևեկողներին, Հայաստանի գործող իշխանությունները հերթական «կերուխումի» մեջ էին։

«Վարչապետի գավաթ» հեծանվավազքի ավարտից ու պարգևատրումներից հետո, որն անցկացվել էր Գեղարքունիքի մարզում, Նիկոլ Փաշինյանը որոշել է այդ «կարևորագույն» միջոցառման բարեհաջող անցկացումը նշել Ծաղկունք գյուղում, որն, ի դեպ, հայտնի է իր «էլիտար» ու թանկանոց ռեստորաններով ու հանգստի գոտիներով։

Մեր տեղեկություններով, ճոխ ճաշկերույթին միացել է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, միջոցառումն անցկացնելու նպատակով ոստիկանական մեքենաներով փակված են եղել գյուղ տանող բոլոր ճանապարհները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ