News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նախարարն արհամարհում է վարչապետին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար,  Վայոց Ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը, անդրադառնալով երեկ խորհրդարանում համայնքների խոշորացման վերաբերյալ լսումներին:

Նա, մասնավորապես, նշել է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունում առկա ներքին անկազմակերպվածությունն ու թափթփվածությունը հասել է այն աստիճանին, որ նախարարները սկսել են արհամարհել Նիկոլ Փաշինյանին և չկատարել վարչապետի որոշումներն ու հանձնարարությունները։

Մասնավորապես, ՀՀ վարչապետի 2021 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 970-Ա որոշմամբ ՀՀ Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս ՀՀ կառավարության ներկայացուցիչ է նշանակվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, սակայն 2021 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից այդ փաթեթի վերաբերյալ կազմակերպված խորհրդարանական լսումներին նախարարը չէր մասնակցում, ինչի հետևանքով օրենսդրական փաթեթը ստիպված էր ներկայացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը։

Ստացվում է, որ նախարարը մի կողմից արհամարհում է վարչապետին և չի կատարում նրա որոշումները, մյուս կողմից՝ Ազգային ժողովին և չի ներկայանում խորհրդարան կատարելու իր պարտականությունները։ Սա աննախադեպ երևույթ է գործադիր իշխանության համակարգում։

Հավանաբար, Գնել Սանոսյանը մտածում է․ «վարչապետն ով է, որ ես նրա որոշումները կատարեմ, հասարակ մի կապիտուլյանտ։ Ես ինչ պակաս կապիտուլյանտ եմ։ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում իմ աշխատած ժամանակահատվածում ադրբեջանցիներն անարգել մտել են մարզի տարածք, առաջ են եկել ավելի քանի 3 կմ, սպանել են Հայկական բանակի զինծառայողներին, գերին են վերցրել մի քանիսին, գնդակոծել են մարզի մի շարք խաղաղ բնակավայրեր, իրենց հսկողության տակ են վերցրել Սոթքի ոսկու հանքի կեսից ավելին, ինչի համար էլ խրախուսվել եմ ու անմիջապես նշանակվել նախարար»։

Հավանաբար, այս ներքին համոզմունքով էր նախարարն արհամարհում վարչապետին, բայց նաև դրանով օգտվել է հնարավորությունից խուսափել ներկայացնելու այն խայտառակ քաղաքական բովանդակությամբ օրենսդրական փաթեթը, որով վերջնականապես կործանման է տարվում տեղական ինքնակառավարման համակարգը Հայաստանում»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ