News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նախօրեին հանդիպել է խաղողագործների հետ, նրանց ներկայացրել մթերման գործընթացում առաջացած խնդիրների լուծմանն ուղղված կառավարության հետ համատեղ Արմավիրի մարզպետարանի կողմից իրականացվող աշխատանքները: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արմավիրի մարզպետարանից

Մարզպետը նախ տեղեկացրել է, որ  2021 թվականի գյուղատնտեսական տարում մարզում առկա է տեխնիկական խաղողի 4500 հա բերքատու այգի՝ 80-85 հազար տոննա բերքատվությամբ:

Ըստ նրա, մարզում այժմ խաղողի մթերում է իրականացնում գործող յոթ ընկերությունից 6-ը, բացառությամբ՝ «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի Ամասիայի մասնաճյուղի, որով էլ պայմանավորված՝ իրավիճակը բարդացել է:  

Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ սեպտեմբերի 20-ի դրությամբ մթերվել է 28 հազար 188 տոննա խաղող: Մթերում իրականացնող ընկերությունները, ընհանուր առմամբ,  պատրաստ են մթերելու շուրջ 60-65 հազար տոննա խաղող: Այժմ խնդիր է առաջել խաղողի բերքի՝ մնացյալ 20 հազար տոննայի մթերումը կազմակերպելու հարցում, որի ուղղությամբ Էկոնոմիկայի նախարարության և համապատասխան համայնքապետարանների հետ ճշգրտվում է մթերման պայմանագիր չունեցող այգետերերի թիվը և մթերման ենթակա խաղողի ծավալը:
Մարզպետի փոխանցմամբ՝ համագործակցված աշխատանքի արդյունքում  մարզում մթերում իրականացնող ընկերություններից 3-ը պատրաստակամություն են հայտնել խաղողի հավելյալ խմբաքանակ մթերելու հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ