News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայիթիում ստեղծված ճգնաժամային իրավիճակը համաշխարհային հանրության համապարփակ մոտեցման կարիք ունի, այլ ոչ թե՝ միայն հարեւան Դոմինիկյան Հանրապետության, հաղորդում է Reuters-ը:

«Հայիթիում իրավիճակը կարող է դուրս գալ այս երկրի սահմաններից, եւ դա ազդում է տարածաշրջանի անվտանգության վրա: Համաշխարհային հանրությունը մեկընդմիշտ պետք է ընդունի Հայիթիում ճգնաժամի հարցը որպես իր գերակա առաջնահերթություններից մեկը: Դոմինիկյան Հանրապետությունը ցույց տվեց, որ կշարունակի համերաշխություն դրսեւորել եւ ձգտել համագործակցել Հայիթիի ժողովրդի հետ, բայց կրկնում եմ, որ Հայիթիում ճգնաժամի բացառապես «դոմինիկյան» լուծում չկա եւ չի լինի»,- ասել է պետության ղեկավարը:

Քաղաքական գործիչն ընդգծել է, որ հարեւան երկրում խնդիրների լուծման առանցքային կետերից մեկը հանցավորության դեմ պայքարն ու անվտանգության ապահովումն է, ինչը պետք է պայմաններ ստեղծի պետական ​​մարմինների թափանցիկ եւ արդար ընտրությունների անցկացման համար:

«Նորընտիր կառավարության հետ՝ որպես օրինական զրուցակից, եւ միջազգային հանրության աջակցությամբ պետք է տնտեսական եւ սոցիալական զարգացման համապարփակ ծրագիր պատրաստվի»,- հավելել է նախագահը:

Այս պահին երկրի ղեկավարությունը գլխավորում է վարչապետ Արիել Անրին, որին դատախազությունը նախորդ շաբաթ կասկածում էր Հայիթիի նախագահի դեմ մահափորձին մասնակցություն ունենալու մեջ, որից հետո նա աշխատանքից հեռացրեց գերատեսչության ղեկավարին: Վարչապետի եւ ընդդիմության ներկայացուցիչների միջեւ վերջին պայմանավորվածության համաձայն՝ դրանք նախատեսվում է անցկացնել ոչ ուշ, քան 2022 թվականի վերջը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ