News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է մասնակցել հաջորդ ամսվա վերջին Հռոմում նախատեսված G20-ի գագաթնաժողովին, հաղորդում է Axios-ը:

Ըստ աղբյուրների, պետության ղեկավարը «նախատեսում է հաջորդ ամսվա վերջին մասնակցել Հռոմում կայանալիք G20- ի գագաթնաժողովին», այնուհետեւ կմասնակցի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Կողմերի 26-րդ համաժողովին, որը տեղի կունենա Գլազգոյում նոյեմբերին:

G20-ի գագաթնաժողովը նախատեսված է Իտալիայի մայրաքաղաքում հոկտեմբերի 30-ից 31-ը:

Մեկ օր առաջ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Բայդենը կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ «Եվրոպայում հոկտեմբերի վերջին՝ ընդհանուր փոխըմբռնման հասնելու եւ այս գործընթացի դինամիկան պահպանելու համար», սակայն հանդիպման վայրը չի նշվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ