News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 25
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչություն է ինքնակամ ներկայացել Գորիս քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Կարեն Պողոսյանը։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վերջինս այս տարվա հուլիսի 21-ից ոստիկանության Գորիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի և 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով։

Կայքի տեղեկություններով՝ Կ. Պողոսյանը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին է, ով քննչական գլխավոր վարչությունից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։  

Ավելի վաղ ՔԿ-ից NEWS.am-ին հայտնել էին, որ 2021թվականի հուլիսի 13-ին Գորիս քաղաքում հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավել Կարեն Պողոսյանին, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է: Նա մինչ օրս հետախուզման մեջ էր:

Միջադեպի մի կողմում Սյունիքի գործող մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին է, մյուս կողմում՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը։

Նշենք, որ կրակոցների արդյունքում վնասվածքներ են ստացել երկու անձ։ Տուժածներից մեկը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աներորդին է, մյուսը՝ Հարություն Վարդանյանը՝ գործող մարզպետի որդու՝ Կարեն Պողոսյանի ընկերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անչափահաս վարորդը փախուստի պահին մեքենաների էր վնասել
Հոկտեմբերի 23-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության պարեկային ծառայության գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները Պուշկինի և Փարպեցու փողոցների...
Համավարակի դեմ պայքարի կարգը խախտողների նկատմամբ կազմվելու են արձանագրություններ. ոստիկանություն
Հայաստանում օրական վարակվում է 1000-ից 2000 մարդ, իսկ մահացությունը հասնում է շուրջ չորս տասնյակի...
Մեքենայից դրամապանակներ ու անձնագիր էր գողացել
Մեքենայատիրոջից ընդունվել է հաղորդում...
Դիլիջանի նախկին քաղաքապետի գործով նախաքննությունն ավարտվել է
Նշված երեք անձանց վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը...
ԱԱԾ-ն Դավիթ Տոնոյանի գործով անկատար է թողել ապրանքագիտականի եւ պայթյունատեխնիկականի մասով փորձաքննությունները
Տոնոյանը շարունակում է ցուցմունք չտալ…
Հացատանը տեղի ունեցած վեճն ավարտվել էր դանակահարությամբ
կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսի կտրած-ծակած վերք, ձախակողմյան, պնևմաթորաքս...
Ամենաշատ