News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Քննիչ հանձնաժողովի գաղափարը դարձել է ծուղակ, դեպի ուր իրար քաշում են իշխանությունն ու ընդդիմությունը։ Ի՞նչ է տալու այն։ Քննիչ հանձնաժողով, որը ոչինչ չի քննելու։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հարցն ունի տեխնիկական և բովանդակային կողմեր։ Տեխնիկական հարցում իշխանությունը իրացնելու է իր առավելությունը. մեծամասնություն են, տիրապետում են լծակներին։

Մանավանդ այս պայմաններում, երբ չկա իրականությունն իմանալու հանրային պահանջ։ Փոխարենն ընդդիմությունը կարող է պայքարել  բովանդակային կողմի համար, և ոչ ոք չի կարող խոչընդոտել։ Բայց սա պահանջում է, որ ընդդիմությունն ի´նքը դառնա կրողն այդ  բովանդակության։

Մեծ հաշվով, գոյություն ունի քննիչ հանձնաժողովի երկու տարբերակ.

-       Մեղավորների նշանակման հանձնաժողով

-       Սխալների և հետևությունների հանձնաժողով

Մեղավորների նշանակման հանձնաժողով

Եթե ընդդիմությունն ուզում է, որ այսօրվա հանրային մթնոլորտում և այսօրվա ԱԺ-ում ստեղծվի մի հանձնաժողով, որն իրեն թույլ տա՝ բարձրաստիճան իշխանավորներին մեղավոր կարգել, ապա դա աբսուրդ է։ Լավագույն դեպքում նման հանձնաժողովը վերածվելու է լեզվակռվի և մամուլի համար տեսանյութեր ապահովող միջավայրի, որին հասարակությունը մասնակից չի լինելու։

Բայց այդ դեպքում հանձնաժողով ստեղծելու իմաստ չկա, որովհետև ընդդիմությունը նոյեմբերի 9-ից ցենզուրայի մեջ և դրանից դուրս բոլոր ձևակերպումներով ամեն ինչ ասել է՝ շատ ավելի լայն լսարանների առաջ։ ԱԺ մեծ դահլիճում ամեն ինչ ասվել և արվել է. այդ դեպքում ո՞րն է նոր հանձնաժողովի իմաստը, ո՞րն է նպատակը։ Ինչո՞ւ է ընդդիմությունն ընտրում ամենահեշտ ու ոչինչ չտվող ճանապարհը։ Այդ ո՞ր քննիչ հանձնաժողովն է մինչ այս որևէ օգուտ տվել, որ այս մեկը տա։

Իր հերթին Նիկոլը ում ասես մեղավոր կարգել է՝ բանակցությունները տապալելու համար՝ Քոչարյանին ու Ս. Սարգսյանին, Շուշին հանձնելու մեջ՝ Վանեցյանին, Ծառուկյանին, Ս. Օհանյանին, հասարակ քաղաքացիներին՝ առանց զրահաբաճկոն բայրաքթարի տակ մեռնելու չշտապողներին… ո՜ւմ ասես։ Այդ դեպքում ի՞նչն է խանգարելու Նիկոլին՝ նույն անթարթ հայացքով պատերազմի ամեն էպիզոդի համար նոր մեղավորներ հայտարարելը՝ ում ուզի, երբ ուզի, ինչքան էլ անհեթեթ լինի. միևնույն է, նրա խմբակցությունը դակելու է։

Սա է Հայաստանի՝ որպես պետություն, այսօրվա լրջության աստիճանը։ Ինչ է, կարծում եք, որ Անվտանգության Խորհրդի անդաները, ԱԱԾ կամ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաները կգան կերդվե՞ն՝ ասել միայն ճշմարտությունը և ոչինչ բացի ճշմարտությունից … Անող լինեին՝ վաղուց կանեին։ Եվ վերջապես ճշմարտությունը սև ու սպիտակ չէ՝ միայն այն չէ´, ինչ ասում է Նիկոլը կամ ինչն ասվել է միտինգներում։

Իսկապես պետք է ուղիղ հարց տալ. ո՞րն է մեր ակնկալիքը քննիչ հանձնաժողովից, որ նման սևեռվածությամբ  կարևորում ենք այն։ Եվ արդյո՞ք ավելի ճիշտ և արդյունավետ չէր լինի՝ «հանձնաժողով» ստեղծել ոչ թե ՔՊ-ի, այլ՝ հասարակության հետ համագործակցությամբ։

Այսօրվա հանրային անտարբերության պայմաններում, եթե Նիկոլն ասի, որ պատերազմ չի եղել ու հետևաբար պարտություն չի եղել՝ հանձնաժողովի ՔՊ-ական անդամները միաբերան կրկնելու են նույնը։

Կա նաև այլ նրբություն. եթե պատերազմի օրերին եղել են բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք հետո դարձել են ընդդիմադիրներ, նրանք ինդուլգենցիա՞ են ստանում։

Այս կամ որևէ այլ ընդդիմությունը պետք է փոխի շեշտադրումները և այդ դեպքում կունենա  նոր իրավիճակ։

Պետք է թեմային տալ հանրային պրոցեսի կարգավիճակ։ Պետք է ամեն կերպ ձգտել, որ հասարակությունը սկսի իրեն հարցեր տալ՝ ինչո՞ւ այսպես եղավ, ի՞նչ կատարվեց, ինչո՞ւ խաղաղ Երևանում հայտնվեցին ռմբապաստարանների հայտարարություններ, ինչպե՞ս հարյուրավոր կմ հեռավորության սահմանը եկավ կանգնեց մեր դռանը, ինչո՞ւ ունեցանք այսքան զոհ, ու այսպես՝ հարցերի մեծ շարան։

Քննիչ հանձնաժողով պետք է՝ այս հարցերը բարձրացնելու և հասարակությանը մասնակից դարձնելու համար։ Բայց այդ դեպքում այն պետք է կոչվի բոլորովին այլ կերպ՝ խաղաղության և պատերազմի հանձնաժողով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փայլասարն ադրբեջանական վերահսկողության տակ է. Կապանի փոխքաղաքապետ
Մենք չենք իջել սարից, դիրքերի տեղաշարժ տեղի չի ունեցել, ընդամենը փակվել է ճանապարհ….
Նպատակահարմար չէ․պաշտպանության փոխնախարարը պարզաբանեց՝ ինչու են պատգամավորին մերժել առաջնագիծ այցելել
Այնուամենայնիվ, պատգամավորը նշեց, որ արդեն հաջորդ նախադասության մեջ ասվում է, որ ստացված արդյունքների հիման վրա ՀՀ ԶՈւ-ում․․․
Ռազմական համալսարանում անցկացվել է հիշատակի միջոցառում
ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանի հանդիսապետությամբ ռազմական համալսարանի զոհված շրջանավարտների...
Ոստիկանությունը տեղեկություններ չունի Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից ՀՀ քաղաքացու տուգանման մասին
ՀՀ ոստիկանությունում, ըստ երեւույթին, մամուլ չեն կարդում...
Դադարեցվել են ռազմական գործողությունները, այդուհանդերձ իրավիճակը շարունակում է մնալ անկայուն․ Ռուբինյան
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԵԽ նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների հետ...
Ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից ինժեներական ակտիվ աշխատանքներ չեն իրականացվում․ ՊՆ-ն՝ ՄԻՊ-ի հայտարարության մասին
ՀՀ ՊՆ-ն պարզաբանում է տարածել՝ կապված ՄԻՊ Արման Թաթոյանի արած հայտարարության հետ, ըստ որի Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներ…
Ամենաշատ