News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի եւ ԱՄՆ նախագահներ Էմանուել Մակրոնի եւ Ջո Բայդենի՝ չորեքշաբթի կայացած խոսակցությունը դարձավ մեկնակետ վստահության վերականգնման ճանապարհին, քանի որ հարցերը, որոնք առաջացել են Ավստրալիային ֆրանսիական սուզանավերի մատակարարման խափանման սկանդալից հետո, դեռեւս չեն կարգավորվել, ասել է Ֆրանսիայի ԱԳՆ-ին կից արտաքին առեւտրի հարցերի նախարար-պատվիրակ Ֆրանկ Ռիեսթերը։ Այս մասին տեղեկացնում է ABC News-ը՝ հղում կատարելով ֆրանսիական հեռուստաալիքին։

«Վստահությունը սասանվել է սուզանավերի գործի պատճառով, եւ դա ընդամենը ցույց տվեց վստահության խիստ պակասը մեր եւ ԱՄՆ-ի միջեւ։ Միջադեպը դեռեւս չի վերացել, հիմա ճգնաժամից դուրս գալու ընդամենն առաջին փուլն է։ Այդ փուլը դարձավ նախագահների երկխոսությունը»,- ասել է Ռիեսթերը։

Նրա խոսքով՝ Մակրոնը եւ Բայդենը համաձայնել են, որ ԱՄՆ գործընկերների միջեւ խորհրդակցությունները կարող էին թույլ տալ կենտրոնանալ խափանված վստահության հետ կապված իրավիճակից դուրս գալու վրա։ Նրանք նաեւ հետաքրքրություն են հայտնել շարունակելու համատեղ աշխատանքը։ «Մենք դաշնակիցներ ենք, եւ մեր առջեւ կանգնած են մարտահրավերներ, այդ թվում՝ պաշտպանական, առեւտրային եւ տնտեսական բնույթի»,- ասել է Ռիեսթերը։

Պատասխանելով լրագրողների ճշգրտող հարցին՝ պատվիրակն ասել է, որ չգիտի՝ արդյո՞ք Բայդենը ներողություն խնդրել է Մակրոնից ստեղծված իրավիճակում ԱՄՆ դերի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ