News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայացել է ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի (ԳԴՀԽ) 31-րդ նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: 

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ֆորումի շրջանակներում քննարկվել են անդամ երկրների դատախազությունների փորձը կոռուպցիայի հակազդման, էկոլոգիական անվտանգության և բարենպաստ շրջակա միջավայր ունենալու քաղաքացիական իրավունքների պաշտպանության, բանկային գաղտնիք պարունակող տվյալների պատշպանության և  քրեական վարույթների շրջանակներում օգտագործման ոլորտներում դատախազական հսկողության, միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաև քրեական գործերի թվայնացման, դատախազական մարմիններում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ իրականացվող գործընթացների արդյունավետության խնդիրները:

Վերլուծվել են ԱՊՀ տարածաշրջանում հանցավորության, քննչական և դատախազական աշխատանքի ընդհանուր վիճակները, անդամ-երկրներում հանցագործությունների դեմ պայքարում միջազգային համաձայնագրերի կիրառման պրակտիկան: Հաստատվել են ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող հանցագործությունների, ահաբեկչության և էքստեմիզմի այլ դրսևորումների, կոռուպցիայի և այլ բնույթի հանցագործությունների դեմ պայքարում անդամ-երկրների դատախազությունների համագործակցության ծրագրերին, Համակարգող խորհրդի աշխատանքների պլանի կատարողականին վերաբերող և այլ բնույթի որոշումները:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ելույթ է ունեցել քրեական վարույթների շրջանակներում բանկային տվյալների պաշտպանության և օգտագործման թեմայով՝ ներկայացնելով այդ հարցում մասնավոր և հանրային շահերի հավասարակշռմանը միտված՝ ՀՀ դատական իրավունքում, ինչպես նաև օրենսդրական մակարդակում ՀՀ դատախազության նախաձեռնությամբ կատարված բարեփոխումները:

Ըստ ՀՀ գլխավոր դատախազի՝ բարեփոխումները պայմանավորված են եղել այն հանգամանքով, որ բանկային հաշիվների և ֆինանսական փոխանցումների միջոցով կատարվող հանցագործությունների տեխնոլոգիական զարգացումը հանգեցրել էր նրան, որ նախկին օրենսդրական կարգավորումների պայմաններում հաճախ անհնար էր դառնում փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, ապօրինի հարստացման, կաշառակերության և բանկային օպերացիաների հետ կապված այլ հանցագործությունների բացահայտումը: Ըստ Արթուր Դավթյանի՝ կատարված բարեփոխումներն իրականացվել են բանկային գաղտնիքի բավարար և անհրաժեշտ երաշխիքների պահպանմամբ, որպեսզի նաև չխաթարվի բանկային համակարգի բնականոն և արդյունավետ կենսագործունեությունը, և չոտնահարվեն բիզնեսի և մասնավոր անձանց իրավունքներն ու օրինական շահերը:

«ՀՀ դատախազությունը հետևողական է բանկային գաղտնիքի հետ կապված իրավակիրառ պրակտիկայի և քրեադատավարական ընթացակարգերի պրոգրեսիվ բարեփոխման և կատարելագործման հարցում, ինչի կապակցությամբ պատրաստ ենք հանցավորության դեմ համընդհանուր պայքարի համատեքստում արտերկրյա գործընկեր կառույցների հետ կիսվել մեր փորձով»,-եզրափակել է ելույթը ՀՀ գլխավոր դատախազը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ