News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ սկսվել է կայուն զարգացման եւ տեխնոլոգիաների հարցերի քննարկում, այդ թվում գործարարների մակարդակով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանին։

«Մենք արդեն սկսել ենք նման երկխոսություն։ Նախկին պետքարտուղար Ջոն Քերիի այցի ժամանակ մենք նրա հետ հանդիպման էինք հրավիրել բիզնես-լիդերների։ Սա միայն սկիզբն է այն բանի, որը, ես հույս ունեմ, դառնալու է պլատֆորմ կայուն զարգացման եւ տեխնոլոգիաների ու այն բոլոր հարցերի քննարկման համար, որոնք այս շաբաթ քննարկվում են ՄԱԿ-ում եւ լինելու են ՄԱԿ կլիմայի փոփոխության վերաբերյալ Շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ կոնֆերանսի օրակարգում»,- ասել է Սալիվանը։

Նրա խոսքով՝ հնարավորություն կստեղծվի «խթանելու բիզնես-երկխոսության բովանդակային մասը, իսկ երկխոսությունն ինքնին, գուցե, անգամ «արժե կենտրոնացնել այդ հարցերի վրա»։

«Մենք պետք է քննարկենք դա գործընկերների հետ Վաշինգտոնում եւ ՌԴ կառավարության իմ ընկերների հետ»,- ավելացրել է դիվանագետը։

Դեսպանը նշել է, որ «անհամբերությամբ սպասում է» ՌԴ ռազմավարության հրապարակմանը ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման վերաբերյալ։ «Այն դեռ պատրաստման փուլում է, բայց հույս ունենք, որ շուտով պատրաստ կլինի»,- նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ