News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 19
Տեսնել լրահոսը


Արմավիրի մարզի խաղողագործներն այսօր՝ սեպտեմբերի 22-ին, բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի առաջ։ Նրանք հանդիպում են պահանջում վարչապետի կամ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հետ։

«Գագիկ Ծառուկյանի «Նոյ» մուլտի գրուպը ոլորտի խոշորագույն ներկայացուցիչներից  է և իր՝ խաղողը չընդունելը սոցիալական լարվածություն է առաջացնում։ Եթե կառավարությունն իր տեղում լիներ, իմանար իր անելիքները, պետք է պարզեր իր հարաբերությունները խոշորագույն մթերողների հետ վաղօրոք, որ չկանգնենք այս խնդրի առջև։ Խաղողն արդեն փչանում է։ Ես 30 տոննա խաղող ունեմ, որից օրական 500 կգ կորցնում եմ։ Մարդ էլ կա ավելի շատ է կորցնում։ Մենակ մի համայնքում այսօր վեց հազար տոննա խաղող կա։ Մենք գյուղացիներով ազգային անվտանգության խնդիր ենք լուծում՝ պարենային անվտանգության խնդիրը։ Կառավարությունն էլ հայտարարել է, որ խաղողագործությունը գյուղատնտեսության մեջ առաջատար ռազմավարական ճյուղ է»,- լրագրողների հետ զրույցում նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Խաղողագործը նշեց, որ 2018 թվականին նույնպես այդ խնդիրի առջև էին կանգնած և ճանապարհ էին փակել։

«Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը եկավ մարզ ու խոստացավ, որ հետայսու որևէ խնդիր չի առաջանալու»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներդրումները կրճատվել են ալկոհոլի եւ ծխախոտի արտադրության, հեռահաղորդակցության ոլորտներում
Առաջիկա տարիներին կառավարության առաջնահերթություններից պետք է լինի ներդրումների...
Ֆերմեր. Հացահատիկների, կարտոֆիլի եւ անասնապահության համար տարին վատն էր, պտուղների համար՝ հաջող էր
Հավաստագրված տնկիներ չեն լինում, հավաստագրում են տնկարանները․․․
Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել. եվրոն թանկացել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները...
Մենք պատրաստ ենք ֆինանսավորել «Գեոպրոմայնինգ» ընկերությանը. «ԷԿՍԱՐ»
Մենք փոխգործակցում ենք «Գեոպրոմայնինգ» ընկերության հետ, ասել է Նիկիտա Գուսակովը...
Հերթական ճոռոմ խոստումների անպատիժ ձախողումը. Թադեւոս Ավետիսյան
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է խոստացածի կեսից էլ պակաս չափով՝ 4,9 տոկոսով։ Նախորդ ամսվա ցուցանիշի համեմատ նվազել է 0,3 տոկոսային կետով…
Ինչպես են հօդս ցնդել հայ թոշակառուների հույսերը. պարգեւավճարների համար գումար կա, թոշակների համար՝ ոչ
Պետբյուջեի միջոցների որոշակի մասը ծախսվում է «էլիտար» պետական ​​գերատեսչությունների աշխատակիցների՝ վերջին տարիներին զգալիորեն ավելացած աշխատավարձերի եւ նրանց ֆանտաստիկ բարձր պարգեւավճարների վրա...
Ամենաշատ