News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզում, սեպտեմբերի 22-ին, մարմնական վնասվածք հասցնելու հետևանքով մահվան ելքով դեպք է տեղի ունեցել. ժամը 01։50-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «ճակատի աջ հատվածում սալջարդ վերք» վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Shamshyan.com-ի https://shamshyan.com/hy/article/2021/09/23/1196709/ հաղորդմամբ, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ տեղափոխվածը արդեն մահացած է եղել։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ՝ 39-ամյա Արամայիս Գ-ն էր։

Նույն օրը ոստիկանության ծառայողները պարզել են դեպքի հանգամանքները. Ըստ այդմ, Արամայիս Գ-ի և Արմավիրի մարզի բնակիչ՝ 40-ամյա Արտակ Պ-ի միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ Արտակ Պ-ն հարվածել է Արամայիս Գ-ի գլխի հատվածին, ինչի հետևանքով նա մահացել է։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 2-դ մասի 14 կետի հատկանիշով։ Կայիք տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են Արտակ Պ-ին, որը բերման է ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Քննիչի որոշմամբ Արտակ Պ-ն ձերբակալվել է, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ