News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Արմավիրի մարզի խաղողագործները, որոնք այսօր՝ սեպտեմբերի 23-ին, բողոքի ակցիա էին կազմակերպել Կառավարության շենքի առջև, բողոքում են նաև խաղող մթերման գնից։

«Խաղողագործը դեռ մարտ-ապրիլ ամսին պետք է իմանա, թե ինչ ծավալի խաղող է հանձնելու, որ գործարարանին է հանձնելու և ինչ գնով։ Այս տարի փոթորիկի նախանշան չկար, ամեն ինչ նորմալ էր։ Ապրիլին կոնյակի գործարանը հայտարարեց մթերման ծավալները, գինն էլ հայտարարեց ցածր՝ 115 դրամ, բայց դրանից հետո խաղողի գինը պետք է աճեր՝ հաշվի առնելով պետական ինֆլացիան պետության վիճակագրական վարչության կողմից ընդունված։ Ինֆլացիան երեք տարիների ընթացքում կազմել է 5-6 տոկոս։ Եթե 2018 թվականին խաղողն ընդունվել է 140 դրամով, ապա հիմա պետք է ընդունվեր 170-ից 180 դրամով»,- նշեց նա։

Խաղողագործների խոսքով՝ իրենք կուսակցական չեն, և իրենց ակցիան էլ չպետք է քաղաքական շահարկման առարկա դառնա։

«Չորս օր առաջ, երբ գործարանի մոտ կանգնել էինք, մի շքեղ ջիպից շատ շքեղ հագնված տղամարդ իջավ և ասաց՝ ինչո՞ւ եք սուսուփուս կանգնել, գործարանը վառեք, դռները ջարդեք։ Մենք չենք ուզում քաղաքական շահարկաման առարկա դառնանք։ Գյուղ չկա, որ զոհ տված չլինի, գյուղացին, որն այսքան զոհ է տվել իրավունք ունի՞ արժանապատիվ ապրելու, թե՝ ոչ, ու այդ արժանապատիվ ապրելու հարցում կառավարությունը դեր ունի՞ թե չունի։  Մարզպետ ունենք, որն արդեն երկու տարի է մարզպետ է ու իմ գյուղի՝ Շենավանի ճանապարհը չգիտի։ Այդ մարդը չգիտի՝ խաղողը վազի վրա է աճում, թե ձմերուկի նման ցանում են։ Բա երկու տարի ժամանակ ուներ, մի օր չմտներ մարզ մեր դարդերն իմանա»,- հավելեց նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Արդեն երրորդ տարին է՝ միասին նշում ենք Հարկ վճարողի օրը: Պետական տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել այն կարևոր…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
Ամենաշատ