News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սրտի խոր ցավով տեղեկացա Կապանի բրիգադի առանձին տանկային վաշտի հրամանատար, փոխգնդապետ Ռուբիկ Աբրահամյանի անժամանակ մահվան մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Դա անասելի ցավ է բոլորիս համար, նրանց, ում բախտ էր վիճակվել ճանաչել և աշխատել հմուտ և փորձառու զինվորականի, իսկական հայրենասեր, նվիրյալ ու կամային որակներով օժտված անձնավորության հետ:

Նա իր հարուստ գիտելիքներն ու փորձը, հմտություններն ու կարողություններն առավելագույնս ծառայեցրել է հայրենիքի պաշտպանությանը՝ մասնակցելով Արցախյան երեք պատերազմներին։ Անգնահատելի է նրա դերը Կապանի ինքնապաշտպանության կազմակերպման գործում, որի ժամանակ եղել է Ուժանիս-Ագարակ ուղղության հրամանատարը:

Անդառնալի կորստի այս ծանր պահին խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ռուբիկ Աբրահամյանի ընտանիքին, հարազատներին ու զինակից ընկերներին, մաղթում ոգու ամրություն և ուժ այս մեծ կորուստը հաղթահարելու համար»:

Տպել
Ամենաշատ