News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 47 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հիմնադրամից:

Այսպիսով Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4439 -ն է։ Տվյալ թվից 416-ը Հիմնադրամի շահառու էին դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Անվանացանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։ 

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, զինհաշմանդամության 1-ին և 2-րդ կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:

Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրատվություններից, որոնք ստացվում են նաև Սփյուռքից։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փայլասարն ադրբեջանական վերահսկողության տակ է. Կապանի փոխքաղաքապետ
Մենք չենք իջել սարից, դիրքերի տեղաշարժ տեղի չի ունեցել, ընդամենը փակվել է ճանապարհ….
Նպատակահարմար չէ․պաշտպանության փոխնախարարը պարզաբանեց՝ ինչու են պատգամավորին մերժել առաջնագիծ այցելել
Այնուամենայնիվ, պատգամավորը նշեց, որ արդեն հաջորդ նախադասության մեջ ասվում է, որ ստացված արդյունքների հիման վրա ՀՀ ԶՈւ-ում․․․
Ռազմական համալսարանում անցկացվել է հիշատակի միջոցառում
ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանի հանդիսապետությամբ ռազմական համալսարանի զոհված շրջանավարտների...
Ոստիկանությունը տեղեկություններ չունի Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից ՀՀ քաղաքացու տուգանման մասին
ՀՀ ոստիկանությունում, ըստ երեւույթին, մամուլ չեն կարդում...
Դադարեցվել են ռազմական գործողությունները, այդուհանդերձ իրավիճակը շարունակում է մնալ անկայուն․ Ռուբինյան
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԵԽ նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների հետ...
Ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից ինժեներական ակտիվ աշխատանքներ չեն իրականացվում․ ՊՆ-ն՝ ՄԻՊ-ի հայտարարության մասին
ՀՀ ՊՆ-ն պարզաբանում է տարածել՝ կապված ՄԻՊ Արման Թաթոյանի արած հայտարարության հետ, ըստ որի Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներ…
Ամենաշատ