News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով, տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և խցանումներից խուսափելու համար, 2021 թ. սեպտեմբերի 24-ին Երևան քաղաքի Գայի պողոտա-Հովհաննիսյան փողոց-Բաղյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Ճանապարհային ոստիկանության փոխանցմամբ, փոփոխության արդյունքում Գայի պողոտայում կապամոնտաժվի դեպի ձախ՝ դեպի Հովհաննիսյան փողոց երթևեկությունը կարգավորող T2 տիպի լուսացույցը և այսուհետ Գայի պողոտայից նշված ուղղությամբ երթևեկությունը կկարգավորվի T1 տիպի հիմնական լուսացույցի ազդանշաններով:

Տպել
Ամենաշատ