News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ սեպտեմբերի 23-ին, որոշում է ստորագրել, որով Արտաշես Խալաթյանին ազատել է վարչապետի աշխատակազմի հանրային խորհրդի քարտուղարության պետի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Արտաշես Արտավազդի Խալաթյանին 2021 թվականի սեպտեմբերի 24-ից ազատել վարչապետի աշխատակազմի հանրային խորհրդի քարտուղարության պետի (06-24-Ղ3-1) պաշտոնից»,-նշված է որոշման մեջ։

Նշվում է, որ ազատման հիմք է ծառայել անձնական դիմումը։ Խալաթյանը այս պաշտոնում նշանակվել էր հունիսի 7-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ