News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերի 16-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները թմրանյութի անօրինական շրջանառության հերթական դեպքը բացահայտեցին։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական հետախույզները Արարատի մարզի Գեղանիստ գյուղից, «ՎԱԶ-21099» մակնիշի մեքենայով հանդերձ, Մասիսի բաժին բերման ենթարկեցին երկու տղամարդու, որոնցից մեկը՝ Կապան քաղաքի, մյուսը՝ Երևանի բնակիչ։

Կապանցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց բյուրեղանման զանգված։ Պարզվեց՝ «Կրիստալ» տեսակի թմրամիջոց է, որը ձեռք էր բերել «Տելեգրամ» սոցիալական կայքի միջոցով։ Պայմանավորվածության համաձայն՝ մայրաքաղաքի զբոսայգիներից մեկում անհայտ տղամարդուց էր թմրանյութը գնել։

«ՎԱԶ-21099»-ի խուզարկությամբ հայտնաբերվեց չորս փաթեթ՝ դեղնականաչավուն բուսական և բյուրեղանման զանգվածներով։

Պարզվեց՝ բուսական զանգվածը 37-ամյա վարորդը քաղել էր կանեփի վայրաճ թփերից, իսկ բյուրեղանմանը «Կրիստալ» տեսակի թմրամիջոց էր, այն վարորդին 31-ամյա կապանցի ընկերն էր մեքենայում հյուրասիրել։

Հանգամանքները պարզվում են:

Քննությունը շարունակվում է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ