News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են հանրապետությունում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը և պատվաստումային գործընթացը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է իրավիճակը երկրում 2021թ. սեպտեմբերի 23-ի դրությամբ. ընդհանուր կատարվել է 1 669 977 թեստավորում, հաստատվել է 255 648 դեպք, բուժում է ստանում 11396 անձ, առողջացել է՝ 237 855, մահացել է՝ 5200, մահվան ելքեր այլ պատճառով՝ 1197: Երեկ կատարվել է 5823 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 939 նոր դեպք, ունենք 592 առողջացած, 19 մահվան դեպք: Դպրոցական սեզոնի բացմամբ պայմանավորված՝ դեպքերի շարունակվող աճ է գրանցվում. հիվանդանոցային մահճակալային ֆոնդը գերլարված ռեժիմով է աշխատում, արձանագրվում է հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքների ավելացում և վերակենդանացման բաժանմունքների գերծանրաբեռնում: Այս պահին Covid-ով վարակված պացիենտներին սպասարկում է 18 բժշկական կազմակերպություն: Ունենք 25 երեխայի և շուրջ 30 հղի կանանց հոսպիտալացման դեպքեր, նրանց վիճակը գտնվում է մշտական խիստ հսկողության ներքո: Ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 169 քաղաքացի, թոքերի արհեստական օդափոխման սարքին միացված է 68 քաղաքացի:

Անդրադառնալով պատվաստումներին՝ Առողջապահության նախարարը զեկուցել է, որ այսօրվա դրությամբ Covid-19-ի դեմ իրականացված պատվաստումների թիվը 277 000-ից ավելի է, երեկ իրականացվել է ավելի քան 9900 պատվաստում: Դրական դինամիկայի մասին է վկայում քաղաքացիների տրամադրվածությունը. ԱՆ ուսումնասիրության համաձայն՝ եթե այս տարվա մարտ ամսին մարդկանց միայն 10 տոկոսն էր պատրաստ պատվաստել, ապա այժմ մոտ 50 տոկոսը կողմ է արտահայտվել պատվաստվելուն:

Վարչապետի հարցադրմանն ի պատասխան՝ նախարարը հավաստիացրել է, որ հանրապետությունում պատվաստանյութերի քանակը բավարար մակարդակի վրա է, գործընթացին զուգընթաց առկա պաշարները համալրվում են նոր խմբաքանակով:

Ծավալվել է մտքերի փոխանակություն կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հակահամաճարակային կանոնները պահպանելու և պատվաստման գործընթացը խթանելու անելիքների շուրջ: Մասնավորապես, անդրադարձ է եղել ԱՆ կողմից հաստատված՝ 2021թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանին, համաձայն որի՝ տնտեսական գործունեություն իրականացնողները պետք է իրենց աշխատակիցներից պահանջեն պատվաստման սերտիֆիկատ կամ 14 օրը մեկ անգամ ՊՇՌ թեստավորման բացասական արդյունք:

Վարչապետը հանձնարարել է շահագրգիռ պետական կառույցներին՝ յուրաքանչյուրն իր մասով ապահովել հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանի կիրարկումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է այս օրենսդրական կարգավորման կարևորությունը՝ համաճարակային իրավիճակը կառավարելի շրջանակում պահելու և հանրային առողջապահական պատասխանատվություն ապահովելու համատեքստում և կարևորել այս ուղղությամբ հանրային լայն իրազեկումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովը, հավանաբար, հավանության կարժանացնի համավարակից հետո Հունգարիայի վերականգնման ծրագիրը
Հանձնաժողովնառանձին, հավանաբար, նաեւ հաջորդ շաբաթ ԵՄ կառավարություններին խորհուրդ կտա կասեցնել ԵՄ բյուջեից Հունգարիա փոխանցումների 65 տոկոսը կամ մոտ 7,5 միլիարդ եվրոն․․․
ՎԶԵԲ-ը զգուշացնում է «զոմբի-ընկերությունների» թվի աճի մասին՝ համավարակի դեմ պայքարի միջոցների երկարացման դեպքում
ՎԶԵԲ-ը պարզել է, որ այս խնդիրն ավելի արդիական է այն երկրներում, որտեղ գերակշռում են պետական ​​ընկերությունները եւ բանկերը․․․
Այս ձմռանը Գերմանիայում COVID-19 հիվանդության դեպքերի բռնկում է սպասվում
Մտավախություն ունենալով, որ վարակների թիվը կարող է աճել, Լաուտերբախն ասել է. «Մենք կունենանք նույնիսկ ավելի ուժեղ ալիք, քան կանխատեսվել է, եւ մենք գտնվում ենք ավելի վարակիչ տարբերակի շեմին»․․․
ԱՄԷ-ն չեղարկել է զբոսաշրջիկների համար քովիդի հետ կապված սահմանափակումների մեծ մասը
Բացի այդ, դիմակ կրելը դառնում է ոչ պարտադիր բոլոր բաց եւ փակ հաստատություններում․․․
Ջո Բայդենին Covid-19-ի դեմ բուստերային հերթական պատվաստումը կանեն
Ավելի քան երեք ամիս է անցել, ինչ Բայդենը ապաքինվել է կորոնավիրուսից, եւ հենց այդքան ժամանակ են առողջապահության փորձագետները խորհուրդ տալիս սպասել եւս մեկ պատվաստում ստանալուց առաջ․․․
Գերմանիայում Covid-19- սկզբից ի վեր գնված 800 մլն դիմակ կայրվի
Ըստ Spiegel-ի՝ համաճարակի սկզբում Գերմանիան 6 միլիարդ եվրո էր հատկացրել՝ դիմակներ գնելու համար...
Ամենաշատ