News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 23-ին հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեեկա Հաավիստո Օլավիի հետ։

NEWS.am-ը ՀՀ Արտաքին գործերի լրատվական ծառայությունից տեղեկանում է, որ Հայաստանի ու Ֆինլանդիայի ԱԳ նախարարները պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքերի շնորհիվ առավել զարգացնելու հայ-ֆիննական համագործակցությունը: Կարևորվել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների ձևաչափի հաստատումը, կրթության, շրջակա միջավայրի, բիզնեսի ոլորտներում համագործակցության զարգացումը։

Անդրադառնալով տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերի՝ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ տարածաշրջանային կայունության և անվտանգության հաստատման համար կարևոր են հրադադարի ռեժիմի պահպանումը, Ադրբեջանում դեռևս պահվող ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ և անվերապահ հայրենադարձումը, ինչպես նաև հայատյաց և ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելը։

Արարատ Միրզոյանն ընդգծել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը՝ միտված հակամարտության տևական ու համապարփակ կարգավորմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարշավայում ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը մեկնարկել է մթության մեջ՝ ի նշան Ուկրաինայի հետ համերաշխության
Այս տարի ԵԱՀԿ ԽՎ-ում նախագահում է Լեհաստանը․․․
Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրենի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունները
ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները…
Արմեն Գրիգորյանն ընդունել է Միխայել Զիբերտի գլխավորած պատվիրակությանը
Ա. Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ու ԵԱՀԿ կարիքների գնահատման…
Լեհաստանը հաստատել է ԵԱՀԿ գագաթաժողովին Լավրովի մասնակցության վերաբերյալ իր մերժումը
Այժմ, մեր կարծիքով, Ռուսաստանը պետք է առավելագույնս մեկուսացված լինի բոլոր միջազգային հարթակներում․․․
ՀՀ ՄԻՊ-ը ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակներին ներկայացրել է հրապարակված արտահերթ զեկույցները
Քրիստիննե Գրիգորյանը տեղեկացրել է, որ ՄԻՊ-ի հրապարակած զեկույցները ներկայացվել են միջազգային կառույցներին և դերակատարներին...
Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակների խմբին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցություններից մանրամասներ
Նոյեմբերի 14-ին Անվտանգության խորհրդի գրասենյակում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակների խմբի անդամներին...
Ամենաշատ