News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 21
Տեսնել լրահոսը

Այսօր ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Կիրգիզստանի հանրապետության նախկին նախագահ Ասկար Ակաևին, որը Հայաստան է ժամանել Երևանի սլավոնական համալսարանի հրավերով՝ վերջինիս պատվավոր դոկտորի տիտղոսի շնորհման արարողությանը մասնակցելու և դասախոսությունների շարքով հանդես գալու առիթով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է առաջին նախագահի մամուլի խոսնակը:

«Տեր-Պետրոսյանը և Ակաևը շուրջ ութ տարի սերտորեն համագործակցել են, ինչպես ԱՊՀ, այնպեսև երկկողմ հարաբերությունների շրջանակում: Նրանց առանձնապես մերձեցրել է այն հանգամանքը, որ երկուսն էլ քաղաքականություն են եկել գիտությունից»,- նշել է Մուսինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ